Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Գաբրիելյան. Գրողների միությունն իրեն պատշաճ չի պահում

Դեկտեմբեր 11,2013 14:14

Yerkir.am-ի տեղեկություններով, բանաստեղծներ Աշոտ Գաբրիելյանը եւ Մանե Գրիգորյանը որոշել են լքել Հայաստանի գրողների միությունը:

Մանե Գրիգորյանի հետ կապվել չհաջողվեց, իսկ բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի գրողների միությունից դուրս գալու դիմում վաղուց էր ներկայացրել. «Նույնիսկ ընտրություններից առաջ երիտասարդներին կոչ էի արել բոյկոտել ընտրությունները: Հույս ունեցա, որ ընտրություններից հետո նոր նախագահը միգուցե գործնական քայլեր կձեռնարկի բարեփոխումների համար, սակայն ընդհակառակը՝ ամեն ինչ ավելի վատացավ՝ Գրողների միության կառավարման համակարգով, ամեն անարդարություններով հանդերձ»:

Հարցրինք, մի՞թե Գրողների միության անդամ լինելը ինչ-որ բանով նպաստում է լավ գրելուն: «Ստեղծագործելու համար Գրողների միությունը ոչ մեկին էլ ոչինչ չի կարող տալ, ընդհանրապես ես միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ ՀԳՄ-ն սովետի մնացուկ է, որը այդ համակարգի օրոք օգտագործվել է կուսակցության գաղափարախոսության համար: Ավելի լավ կլինի, որ գրահրատարակչության եւ այլ դաշտերում մրցակցություն լինի, ոչ թե մի քանի մարդ Գրողների միության անվան տակ ամբողջը վերցնեն իրենց ձեռքը, եւ գրողի վարկանիշը գցեն, եւ գրականության: Այսօր ունենք լավ գրականություն ու լավ գրողներ, բայց քանի որ մարդկանց հայացքը հառված է Գրողների միությանը, իսկ այն իրեն պատշաճ չի պահում, բնականաբար ընկնում է այսօրվա գրողի ու գրականության վարկը հասարակության մեջ»,-ասաց բանաստեղծը:

Հավելենք, որ ավելի վաղ գրականագետներ Արքմենիկ Նիկողոսյանը եւ Հասմիկ Հակոբյանը ՀԳՄ-ից դուրս գալու դիմում էին ներկայացրել, իսկ գրող Գուրգեն Խանջյանը սառեցրել էր իր անդամակցությունը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031