Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողնե՞րն են սեպ խրում Մանվել Բադեյանի եւ եզդիների միջեւ

Դեկտեմբեր 11,2013 14:03

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախօրեին եզդի համայնքի ներկայացուցիչների կողմից իր դեմ իրականացված ակցիային ` ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանն ասաց. «Եզդի համայնքն ապատեղեկացված էր անբարեխիղճ լրագրողների ջանքերով և նրանց էմոցիոնալ պոռթկումն ինձ համար հասկանալի է և ընկալելի: Դուք շա՞տ մարդ եք ճանաչում Հայաստանում, որ հանդիպել է Քրդստանի նախագահի և վարչապետի հետ, ես երեք անգամ հանդիպել եմ: Դուք շա՞տ մարդ եք ճանաչում ԱԺ պատգամավորներից, որ այցելել է եզդիների սրբավայրերը Մոնսուլում, ես այցելել եմ»: Պատգամավորը նաեւ հայտարարեց, որ ինքը շատ սերտ և ջերմ հարաբերություններ ունի եզդիների հետ:

Երեկվա միջադեպը  ՀՀԿ-ական պատգամավորը բացատրում է լրատվական դաշտում «սադրիչ լրագրողների» առկայությամբ: «Ես չեմ կարողանում ընդունել այն մարդկանց, ովքեր զբաղված են սադրանքով, նենգափոխությամբ, բանսարկությամբ` լինի լրագրող, քաղաքական գործիչ, հասարակ քաղաքացի: Իհարկե, դա բոլոր լրագրողներին չի վերաբերվում: Լրագրողների մեջ կան մարդիկ, և դա ձեր համար էլ անժխտելի փաստ է, որ հենց դրանով են զբաղվում»,- այսօր ասաց ՀՀԿ-ական պատգամավորը` հավելելով, որ ընդհանուր առմամբ` իր և լրագրողների միջև որևէ խնդիր չկա: Խնդիր, ըստ նրա, իր և «որոշ սադրիչ լրագրողների» միջև է:

Մանվել Բադեյանը հայտարարեց նաեւ, որ իր ասած «արա»-ն չի կարող վերաբերվել որևէ աղջկա. «Եթե դուք սովորել եք ժուռնալիստիկայի ֆակուլտետում, ապա պիտի իմանայիք, որ նախ Արան մարդու անուն է, «արա», վիրավորական դիմելաձև է, «արա»-ն նաև բացականչություն է: Երբ Առնո Բաբաջանյանին հարցնում են` ո՞նց ես երաժշտություն գրում, պատասխանում է. «Արա, լսում եմ», հիմա էդ «արա»-ի մեջ վիրավորանք կա՞»:

ՀՀԿ պատգամավորը հիշեցրեց, որ ինքը բազմիցս հայտարարել է այն մասին, որ «Ինչ, որտեղ, երբ» հեռուստախաղի հեռարձակման հետ կապված օրենքի խախտում չկա. «Լեզվի մասին» օրենքը չի խախտվում: Դուք ինձ մի սովորեցրեք` որն ա օրենքը, ոչ մի օրենք էլ չի խախտվում, չկա տենց բան: Դա կրկին ձեր քիչ տեղեկացված լինելու խնդիրն ա, դուք օրենքից տեղյակ չեք: Փոխարենը ձեր սուր նետերն ուղղեք այն աղբին, որով ողողված է այսօր հեռուստաեթերը, մամուլը, դուք ձեր նետերն ուղղել եք լավագույն հաղորդումներից մեկի վրա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031