Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զինվորը զանգահարել է հորը եւ ասել՝ ես ինքնասպան եմ լինում, ինձ վրա լաց չլինեք

Դեկտեմբեր 11,2013 14:00

 Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ  Չինարի գյուղի բնակիչները մեզ հայտնեցին, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 18-ի սահմաններում ժամկետային զինծառայող  Վանիչկա Հովակիմյանը զանգահարել  է հորը՝ Արամայիս Հովակիմյանին եւ ասել.« Ես ինքնասպան եմ լինում, ինձ վրա լաց չլինենք» :

Արամայիս Հովակիմյանը ետ է զանգահարել եւ իմացել, որ որդին այլեւս կենդանի չէ: Մենք  Վանիչկա   Հովակիմյանի հարեւաններից ճշտեցինք այս  լուրի իսկությունը:  Ի՞նչն էր երիտասարդ, գեղեցիկ, համեստ, բուհում սովորող, 6 ամսից զորացրվող երիտասարդին դրդել նման քայլի: Մեր տեղեկություններով՝  ներկայումս  Արամայիս Հովակիմյանը Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի հետ գտնվում է  դեպի Վայք, Վանիչկա  Հովակիմյանի զորամաս տանող ճանապարհին:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Պատճառը,՝ ռոբիկա– շեռժիկա–շաշիկային ոհմակի առկայությունն է երկրի ցանկացած բնագավառում։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031