Լրահոս
Օրվա լրահոսը

Սեռական համակարգի հիվանդությունների զարգացմանը նպաստում է նաև ավելորդ քաշը

Դեկտեմբեր 11,2013 13:15

Ցուրտ եղանակին մարդկանց մոտ ավելի է նկատվում դեպրեսիա, անկումային տրամադրություն և եղած հիվանդությունների սրացում։ Սա նաև վերաբերում է սեռական համակարգի հիվանդություններին, նաև սեքսուալ ցանկության նվազմանը։ Սակայն ցանկության նվազումը ցուրտ եղանակին, ինչպես այսօր  «Ելակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսում նշեց Սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը՝ ավելի շատ նկատվում է կանանց մոտ, քան տղամարդկանց, քանի որ կանայք ավելի են առաջնորդվում իրենց էմոցիաներով։

Նա ավելացրեց նաև, որ սեռական համակարգի հիվանդությունների զարգացմանը նպաստում է նաև ավելորդ քաշը։ Ըստ Ս. Հակոբյանի ավելի ճիշտ է շատ օգտագործել ծովամթերքներ, քանի որ նրանք քիչ քանակով կալորիաներ են պարունակում։

Սևադա Հակոբյանը հավելեց նաև, որ քիչ քանակությամբ ալկոհոլը ևս դրական ազդեցություն ունի, քանի որ հանում է ավելորդ լարվածությունը։

Ինչ վերաբերվում է դպրոցներում սեռական դաստիարակության մասին առարկա դասավանդելուն, ապա Ս . Հակոբյանը գտնում է, որ այդ իրավիճակում շատ մեծ դեր ունեն մանկավարժները և այդ առարկան դասավանդելուց առաջ նրանք պետք է սեմինարներ անցնեն հոգեբանների և սեքսապաթոլոգների մոտ։

Զառա  ԱՍԿԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031