Տավուշի մարզի հեռավոր, սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ Վանիչկա Հովակիմյանը 6 ամսից պետք է ավարտեր ժամկետային զինծառայությունը: Մեր տեղեկություններով՝ մահվան դեպքը տեղի է ունեցել Վայքի զորամասերից մեկում:
Չինարիի դպրոցի տնօրեն Գրետա Դալլաքյանն ասաց, որ Վանիչկան կապուտաչյա, գեղեցիկ, խելացի տղա էր, դպրոցում լավ էր սովորում, նա ուսանում էր ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, վճարովի հիմունքներով: Դպրոցի տնօրենի խոսքերով՝ երիտասարդը հավասարակշիռ, քաղաքավարի էր, տոնական առիթով զինծառայության վայրից դպրոց էր զանգահարում:
Վանիչկայի անասնապահ հայրը մի քանի տարի առաջ սահմանագոտում ականի պայթյունից կորցրել էր ոտքը:
Վանիչկա Հովակիմյանի պետհամալսարան ընդունվելուց հետո բուհ է ընդունվել նաեւ նրա քույրը, սակայն ուսման վարձը չունենալու պատճառով թողել է ուսումը, չնայած խոսակցություններ են եղել, որ նրա ուսման վարձը հոգալու համար հովանավոր է գտնվել: Վանիչկա Հովակիմյանն ունի մի քույր եւ եղբայր:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Ողբալի է……….