Հատված Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հարցազրույցից:
– Դուք երկար տարիներ աշխատում էիք Վանաձորի թատրոնում, ապա տեղափոխվեցիք մայր թատրոն, երկար ժամանակ աշխատեցիք ու կրկին վերադարձաք նախկին աշխատանքին։ Ի՞նչ էր փոխվել այդ ընթացքում Վանաձորում։
– Քաղաքում շատ բան էր փոխվել։ Եվ դա առաջին հերթին կապված է արտագաղթի, ուղեղների արտահոսքի հետ։ Ինչպես Հայաստանի մյուս բնակավայրերը, Վանաձորը նույնպես կորցնում է իր բնակչությունը, եւ դա զգացվում է հատկապես երեկոները, երբ փորձից հետո տուն եմ գնում գրեթե ամայի փողոցներով։ Բայց թատրոնն ապրում է իր լիարժեք կյանքով, այնտեղ շատ հետաքրքիր գործընթաց է տեղի ունենում, եւ դերասանախումբը շատ ոգետրված աշխատում է:
Ռուսլան ԹԱԹՈՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ www.avproduction.am-ից