Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորը գիտեն, թե ինչ է կատարվում դատական համակարգում

Դեկտեմբեր 11,2013 12:16

Փաստաբանների պալատի անդամ ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆԸ լիովին համամիտ է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած փաստարկներին. «Այդ դժգոհությունները նաեւ մերն են, եւ մենք բազմիցս ենք դրանց մասին բարձրաձայնել: Երկու անգամ փաստաբանները դատադուլ են հայտարարել Վճռաբեկ դատարանի անարդար գործունեության համար, բարձրաձայնվել են համակարգում առկա մի շարք արատներ, եւ այսօր ի վերջո բոլորիս բողոքները ասես ի մի բերվելով` հրապարակվեցին պաշտպանի զեկույցում»։

Փաստաբան ԳԵՎՈՐԳ ԳՅՈԶԱԼՅԱՆԸ նույնպես հաստատում է զեկույցում ներկայացված փաստերի իսկությունը։
«Ձեւավորված է, այսպես կոչված, Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորների» ինստիտուտը: Ըստ այդ համակարգի՝ Վճռաբեկ դատարանի առանձին դատավորներ ունեն իրենց կցված եւ իրենց վերահսկողությանը ենթակա դատավորներ մնացած ատյաններում, ովքեր իրենց հետ պետք է համաձայնեցնեն համապատասխան դատական գործերը, հատկապես եթե այդ գործը հանրային հնչեղություն ունի»,- ասում է Գ.Գյոզալյանը։
Սակայն ներկայացված փաստերի համար, ցավոք, անհնար է ապացույցներ հայթայթելը. «Այնպիսի դատական մեխանիզմ է ստեղծված, որ համակարգից ցանկացած ոք կհրաժարվի ցուցումներ տալուց, ապացույցներ ներկայացնելուց: Ես` որպես կարգապահական գործեր քննող փաստաբան, տեղյակ եմ, որ սովորաբար կոռուպցիոն մեխանիզմները գործում են փաստաբանների միջոցով:
Մենք ունենք բավական շատ «գրպանի» փաստաբաններ, որոնք գումարներ են վերցնում եւ տալիս դատավորին, կաշառում են նրան` իբրեւ միջնորդ: Բայց եթե հանկարծ փաստաբանին մերկացնեն` նա երբեք չի խոստովանի, որ գումարը դատավորին է տվել, որովհետեւ կաշառքի միջնորդության համար կդատապարտվի ավելի խիստ պատժաչափով, քան եթե դատապարտվի խարդախության համար»:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    Բավական է մի հայացք քցել այսօրվա Հայաստան պետության վրա և միանգամից հստակ պատկերացում կարելի է կազմել մեր, այսպես կոչված, արդարադատության համակարգի որակների մասին: Այդ պատկերը դուք եք կերտել, “հարգելի” դատավորներ, և դրա համար պատասխան եք տալու հայ ժողովրդի զավակներին, եթե նույնիսկ այդ ժողովրդի զավակները հայրենազրկված ու ցրված լինեն աշխարհով մեկ՝ ձեր արգասաբեր գործունեության հետևանքով…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031