Դեկտեմբերի 11-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հայաստանի «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ: Ողջունելով ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին Ազգային ժողովում՝ պարոն Շարմազանովը նշեց,որ հայերին և եզդիներին կապում է դարավոր բարեկամություն, և ինքը կարևորում է ազգային փոքրամասնությունների, հատկապես եզդիական համայնքի դերը մեր պետության կայացման գործում: Նա փաստեց, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պետության լիարժեք քաղաքացիներն են, և նրանց իրավունքներն ու ազգային արժանապատվությունը պաշտպանված են մեր երկրում:
Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի՝ երեկ արված արտահայտությանը՝ Բորիս Թամոյանը նշեց, որ վիրավորվել է եզդի ժողովրդի ազգային արժանապատվությունը:
Էդուարդ Շարմազանովը նշեց,որ Հայաստանն այստեղ ապրող բոլոր ազգերի և ազգությունների հայրենիքն է, և նրանց իրավունքների ոտնահարման ամեն փորձ ինքնին դատապարտելի է:
Կարդացեք նաև
Մամուլի հաղորդագրություն