«Բլեֆ, բլեֆ հերթական անգամ սուտ»,-այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ Հայաստան այցին այսպես արձագանքեց ՍԴՀԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը:
Նաեւ հավելեց. «Դավութօղլուն կգա, հետո կջհանդամվի կգնա: Նա մի կենդանի է, որ ամեն ամիս հակահայկական հայտարարություն է անում: Դավութօղլուի ուղիղ այցը նրա համար է, որ ցույց տա, թե բարեկամական հարաբերություները շարունակվում են: Ֆուտբոլի փոխարեն պինգպոնգյան դիվանագիտություն է վարվում: Սա Թուրքիան անում է նրա համար, որ հենց մեկն ուզենա ցեղասպանությունն ընդունել, ասեն, թե մենք հայերի հետ նորից հարաբերվում ենք: Մենք էլ մեր ժողովրդի առաջ ենք հերթական բլեֆն անում»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նույն կապակցությամբ ասաց. «Հարավային տարածաշրջանում Պուտինի այցից հետո ինչ-որ բան է փոխվել: Կարևորը այցը չէ, այլ Դավութօղլուի հետ հարաբերությունները, քանի որ ինչ-որ բան փոխվել է Իրանի և Արևմուտքի, Վրաստանի, Ռուսաստանի հարաբերութուններում: Դավութօղլուի այցը հենց դրա հետևանք էր»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
Տեսանյութը՝ a1plusnews-ի