Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը մերժել է ՀՀԿ խմբակցության գրեթե բոլոր առաջարկները. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 11,2013 11:44

Հատված ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հարցազրույցից:

Պարոն Սահակյան, ՀՀ կառավարությունը Ձեր եւ Ձեր խմբակցության ներկայացրած գրեթե բոլոր առաջարկները մերժել է։ Պատճառաբանությունները Ձեզ համար հասկանալի՞ են։

– Ինչ հնարավոր է, արվել է։ Սովորաբար բյուջեն, երբ առաջարկ են ներկայացնում, պարզ է, պետք է առաջարկեն, բայց այդ առաջարկը, որ ներկայացվում է, որտեղի՞ց պետք է կտրեն, որպեսզի դա անեն։ Ընդհանուր առմամբ, բոլոր առաջարկությունները, որոնք ներկայացվել են, կարծում եմ՝ մոտ 20 միլիարդ դրամի են։ Բնական է, բյուջեն այդ հնարավորությունը չէր ունենա։ Կառավարությունը 31 առաջարկությունն ամբողջությամբ է ընդունել, կարծեմ 87 առաջարկն էլ մերժել է, մնացածը կոնկրետ ժամկետավորել է։

Այնպիսի տպավորություն է, թե կառավարությունը պատգամավորներին փորձել է «հասկացնել», որ ինքն ավելի լավ գիտի, թե որ խնդիրներն են առաջնային ու կարեւոր։

– Կառավարության ծրագիրն ու ՀՀԿ-ի, նախագահի ծրագիրը միեւնույնն են։ Դա ամփոփ մի թիմ է, հիմա եթե քննարկում ենք, հավանություն ենք տալիս, նաեւ քննարկում ենք, թե այդ գումարները որտեղից պետք է լինեն։

 

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031