ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը գնահատեց մարդու իրավունքների վիճակն այսօր Հայաստանում. «Մարդու իրավունքները զանգվածաբար են խախտվում, եւ առաջին հերթին խախտվում է ընտրելու իրավունքը։ Այնպես որ, առաջնահերթ խնդիր է մնում մեր երկրի համար ժողովրդավարական, արդար ընտրությունների միջոցով օրինական իշխանության ձեւավորումը, ինչը նախադրյալներ կստեղծի աստիճանաբար մարդու իրավունքների հաստատման համար»։
Ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանն էլ զավեշտով այսպես բնորոշեց մարդու իրավունքները Հայաստանում. «Փայլուն՝ Հայաստանում մարդու իրավունքները կատարյալ են, այնքան լավ, որ բոլորը հեռանում են Հայաստանից»։
Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում