Սահմանված ժամանակացույցով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները, ինչը բնակիչների համար լավ հնարավորություն է բարձրաձայնելու իրենց հուզող հարցերն ու ներկայացնելու առաջարկները:
Նոյեմբեր ամսվա ընթացքում Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է 68 քաղաքացի: Բարձրացված բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ կամ համապատասխան լուծումներ:
Յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում տեղի ունեցող ընդունելություններին նույն ժամանակահատվածում մասնակցել է 398 քաղաքացի: Ներկայացված 286 հարցերը ստացել են լուծումներ, բարձրացված 48 հարց վարչական շրջանի և կամ քաղաքապետարանի իրավասության շրջանակից դուրս լինելու պատճառով մերժվել է: Եվս 64 հարց գտնվում է ընթացքի մեջ: Երևանի քաղաքապետարանը շարունակում է հետևողական աշխատանք տանել՝ հսկողություն սահմանելով ստացված և ընթացքում գտնվող հարցերի կարգավորման ուղղությամբ: Այսպես, հոկտեմբերին կազմակերպված ընդունելությունների արդյունքում ընթացքի մեջ գտնվող 88 հարցից 44-ն արդեն իսկ դրական լուծում է ստացել, 19-ի մասով բացասական պատասխան է տրվել՝ կապված վարչական շրջանի և քաղաքապետարանի լիազորություններին հարցի բովանդակության անհամապատասխանության հետ, 25 հարց քննարկվում է:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն