Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ Երեւանի ավագանիում փաստացի կոալիցիա է կազմել. «Հրապարակ»

Դեկտեմբեր 11,2013 11:34

Երեկվա նիստի օրակարգը հագեցած էր: Գլխավոր հարցը Երեւանի 2014-2017 թթ. զարգացման  քառամյա ծրագիրն էր, որին միայն «Բարեւ, Երեւանը» դեմ քվեարկեց: Պատճառը հիմնավորեց՝ նշելով, որ ծրագրում չկան հստակ ամրագրված լուծումներ նույնիսկ Երեւանի ամենախոցելի հարցերի վերաբերյալ՝ աղբահանության, տրանսպորտի, մետրոպոլիտենի կայարանների  կառուցման,  կանաչապատման մասով: Ֆինանսական աղբյուրները եւս մատնանշված չէին, ինչի պատճառով այն նման էր Տարոն Մարգարյանի նախընտրական խոստումներին:

«Մետրոպոլիտենի կառուցելու մասին Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ էր թմբկահարվում, ընդդիմությունը մի քանի կանգառ ավելին էր խոստանում, իսկ ՀՀԿ-ն հակադարձում էր, թե այդքան մետրոպոլիտենի կայան հնարավոր չի, եւ առնվազն կիսակառույցները պիտի շահագործման հանձնվեն, բայց պարզվում է, առաջիկա 4 տարվա ընթացքում ուսումնասիրվելու է այդ հարցը, թե Վերակառուցման եւ Զարգացման եվրոպական բանկի միջոցներով պատրա՞ստ են իրագործել ծրագրի 3-րդ փուլը՝ դեպի Աջափնյակ երկու նոր կայանատեղիները կառուցել»,-փաստարկեց Ստեփան Սաֆարյանը:

Բախշյանն էլ թվարկեց կրթական ոլորտին վերաբերող իր առաջարկները, որոնք չեն ընդունվել, եւ դա հիմք է հանդիսացել, որ դեմ քվեարկի ծրագրին: «Օրինակ, առաջարկներից մեկն էլ այն էր, որ ՀՀ դպրոցների տնօրեններին արգելել փակցնել կուսակցական կրծքանշանները, որը քարոզչություն է, իսկ քարոզչությունը կրթական հաստատություններում օրենքով արգելվում է»,-ասաց տիկին Բախշյանը:

Նաեւ նշվեց, որ Երեւանի զարգացման ծրագրի շուրջ պատշաճ քննարկում չի  ծավալվել, ու այն արտահայտում է միայն  քաղաքապետարանի մոտեցումները:

Ընդդիմությանը կենտրոնամետ ճամբարից՝ ԲՀԿ-ից,  ոչ մեկը չմիացավ, նրանք տարոնականների հետ դակեցին իշխանության ծրագիրը եւ, ընդհանրապես, վերջին շրջանում ՀՀԿ-ի հետ  դե ֆակտո կոալիցիա են կազմել:

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Հերյուրանք.. խմբակցության ընդդիմադիր գործունեությունը որոշվում է ոչ թե միայն ամեն ինչին “դեմ” քվերակելով, այլ խմբակցության և այն ներկայացնող կուսակցության ամենօրյա գործունեությամբ. բոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նույն ԲՀԿ-ն պատրատսվում է դիմել Սահմանադրկական դատարան` վիճարկելու “Պարտադիր կուտակային ֆոնդի” մասին օրենքի նախագծի սահմանադրականությունը.. ինչ կոալիցիա կազմելու մասին կարող խոսք գնալ??

  2. Արթուր says:

    Բայց ի՞նչ դժվար եք հասկանում 🙂 ընդդիմություն ասվածը, էտ չի նշանակում, որ ցանկացած իշխանական թևից առաջարկի պիտի դեմ դուրս գան 🙂 հասկացեք վերջապես, կան դեպքեր, երբ նման գործելաոճը, որով դուք բնութագրում եք ընդդիմություն ասվածը, հակասում ա հենց ժողովրդի շահեին, ովքեր այդ մարդկանց ուղարկել են քաղաքապետարան՝ իրենց հուզող հարցերի բարձրացման և ինպաստ երկրի և ժողովրդի որոշումների կայացման համար․․․․կոալիցիա դիտել սա ուղակի խելամիտ չի, այդպես կմտածեն միայն այն մարդիկ, ում դա ձեռքնտու է․

  3. Karen says:

    Բառաչանք ա, ուրիշ ոչինչ…ինչինա պետք կազմի…? Մարդիկ պայքարում են նման բեզպրիդելի դեմ, որ կոալիցա կազմին ում դեմ պիտի պայքարեն?

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031