Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բացի Հայաստանից՝ Մաքսային միությանը անդամակցելու մտադրություն ունեցող երկրները շտապողականություն չեն ցուցաբերում. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 11,2013 11:25

Այն, որ Հայաստանը «մանկուց երազել է» դառնալ ՄՄ-ի անդամ, հանկարծ ու անսպասելիորեն պարզվեց այս տարվա սեպտեմբերի 3-ին, երբ Սերժ Սարգսյանը հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ։ Դրանից ընդամենը երկու ամիս անց՝ նոյեմբերի 6-ին, Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ արդեն ստորագրեց փոխգործակցության խորացման մասին հուշագիրը։ Եվ «ճանապարհային քարտեզն» էլ, ինչպես երեկ հայտարարեց վարչապետը, արդեն պատրաստ է:

Դժվար է գտնել պատմության մեջ նման մի նախադեպ, երբ որեւէ երկիր մի օր առավոտյան անսպասելի հայտարարի այս կամ այն միության մեջ ընդգրկվելու մտադրության մասին ու այսպիսի արագությամբ գործողություններ սկսի այդ մտադրությունը կյանքի կոչելու ուղղությամբ։ Համեմատության համար նշենք, որ օրինակ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության գործընթացը տեւեց 12 տարի։ Եվ դա այն դեպքում, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը շատ ավելի «փափուկ» պայմաններով կառույց է, քան Մաքսային միությունը, որը ըստ էության, արմատապես փոխում է երկրի կարգավիճակը, վերցնում ինքնիշխանության զգալի մասը։

Նույնիսկ հենց Մաքսային միությանը անդամակցելու մտադրություն ունեցող երկրները ամենեւին էլ շտապողականություն չեն ցուցաբերում։ Օրինակ՝ Ղրղըզստանը Մաքսային՝ միությանը անդամակցելու գործընթացը պաշտոնապես սկսել է 2011 թվականի ապրիլի 11-ին, բայց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցության խորացման մասին հուշագիրը ստորագրել է միայն երկու տարի անց՝ 2013 թվականի մայիսին։ Տաջիկստանը 2012 թվականի սեպտեմբերին է պաշտոնապես հայտարարել ՄՄ-ին անդամակցելու մտադրության մասին, բայց մինչ օրս այդ ուղղությամբ որեւէ ուրիշ քայլ չի արել։

Նույնիսկ Աբխազիան 2010 փետրվարին, հայտարարելով ՄՄ-ին անդամակցելուորոշման մասին, մինչ օրս որեւէ այլ գործողություն չի արել։ Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու ուղղությամբ կատարվող քայլերի արագությունը զարմացրել էր նույնիսկ Պուտինին, ով Հայաստան կատարած վերջին այցի ժամանակ անկեղծորեն ասաց այդ մասին։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031