«СЭ»-ն միջանկյալ ամփոփել է ձմեռային արձակուրդ գնացած ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության արդյունքները եւ, ըստ յուրաքանչյուր խաղում ստացած գնահատականների, որոշել պրեմյեր լիգայի հինգ լավագույն հարձակվողներին:
Ցուցակը միավորների 6,28 միջինով գլխավորել է Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Նրան հաջորդել են Դամե Նդոյը («Լոկոմոտիվ», 6,18), Հալկը («Զենիթ», 6,14), Ալեքսանդր Կոկորինը («Դինամո», 6,12), Անդրեյ Վորոնինը («Դինամո», 6,03):
Լուսանկարը՝ «СЭ»-ի
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ