Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կա՞ արդյոք արտագաղթ Արցախում. ՍիվիլՆեթ

Դեկտեմբեր 11,2013 11:03

Արցախի կառավարությունը համառորեն հերքում էր Արցախից արտագաղթի մասին քննադատությունը: Ավելին` տարբեր գործակալություններին տված հարցազրույցներում երկրի առաջին դեմքերը նշում են, որ բնակչության թիվը մոտենում է 150 հազարի:

Ըստ ՍիվիլՆեթ – ի, Արցախում արտագաղթողների հաշվառման արդյունավետ մեթոդ, ի տարբերություն ՀՀ-ի, չկա: Եթե Հայաստանում բնակչության թիվը կարելի է ստանալ երկիր ժամանողների և մեկնողների թվի տարբերությունից, ապա Արցախում այս մեթոդը չի գործում, քանզի մեկնողների և ժամանողների հաշվառում չի իրականացվում:
Կարծում եմ` իրական վիճակը կարելի է իմանալ` օգտվելով համայնքների և ոստիկանության տված ինֆորմացիայից, և հույս ունեմ, որ իշխանությունները տիրապետում են իրական վիճակին:

Անզեն աչքով կարելի է նկատել, որ արտագաղթի տեմպերն արագացել են 2012թ. նախագահական ընտրություններից հետո, ինչը հայ հասարակություններին ծանոթ երևույթ է: Բնակչության մի մասը, մեծ սպասումներ ունենալով փոփոխություններից և ապա չստանալով իր սպասածը, ընդունում է իռացիոնալ որոշում` հեռանում է հայրենիքից:

Այնուամենայնիվ, կան մի քանի տնտեսական ցուցանիշներ, որոնց միջոցով կարող ենք դատողություններ անել արտագաղթի մասին: Այսպես, համաձայն պաշտոնական տվյալների` 2012թ. ԼՂՀ արտաքին ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 11,1 տոկոսով, այդ թվում` արտահանումը` 27,4 տոկոսով, իսկ ներմուծումը` 7 տոկոսով: 2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ԼՂՀ արտաքին ապրանքաշրջանառությունը կրճատվել է 12,3 տոկոսով, ընդ որում` արտահանումը կրճատվել է 7,6 տոկոսով, իսկ ներմուծումը` 13,2 տոկոսով: Այս դեպքում, երբ նվազել են թե՛ արտահանումը, թե՛ ներկրումը, ապա ստիպված ենք խոսել սպառման ծավալների կրճատման մասին: Ոչ տնտեսագետի հայացքով կարող ենք նկատել, որ սպառման ծավալի կրճատում հնարավոր է սպառողների թվի կրճատման կամ բնակչության մոտ գնողունակության անկման կամ տնտեսական ակտիվության կրճատման պատճառներով: Ինչպես նաև այս ամենը` միաժամանակ:

 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031