Ուկրաինայի ոստիկանության հատուկ ուժերի հարյուրավոր ծառայողներ չորեքշաբթի վաղ առավոտյան գրոհել են երկրի մայրաքաղաք Կիևի կենտրոնական հրապարակներից մեկում գտնվող ցուցարարների ճամբարը:
Ցուցարարների ճամբարի գրոհի ընթացքում ոստիկանները սկսել են քանդել ինքնաշեն ժամանակավոր կացարանները:
Գրոհի ժամանակ տեղի են ունեցել ոստիկանության ծառայողների և ցուցարարների միջև բախումներ: Ըստ ականատեսների, գրոհի ընթացքում ճամբարում կառուցված բեմից ուկրաինացի երգիչներից մեկը բարձրախոսներով կոչ էր արել ոստիկանության ծառայողներին չկատարել նրանց տրված հրամանները և վնաս չպատճառել ցուցարարներին:
Կիևում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ԱՄՆ-ի արտգործնախարարությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ, ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ «զզվանք» է արտահայտել Ուկրաինայի իշխանությունների գործողությունների կապակցությամբ, որոնք բուլդոզերներ և մահակներով զինված ոստիկաններ են կիրառել ցուցարարների դեմ՝ ժողովրդավարական իրավունքների և մարդկանց արժանապատվությանը հարգանք ցուցաբերելու փոխարեն:
Կարդացեք նաև
Իսկ թե ինչպես էին գրոհում Մայդանը՝ դիտեք Վլադիմիր Շուվայեւի ֆոտոշարքում: