Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշումն ընդունված է»

Դեկտեմբեր 11,2013 13:45

Ավագ սերնդի ներկայացուցիչները գիտեն, թե որտեղից է առաջացել «բոլշեւիկ» բառը: 1903 թվականին Բրյուսելում, իսկ այնուհետեւ Լոնդոնում անցկացված ռուս սոցիալ-դեմոկրատների համագումարում ձեւավորվեց մեծամասնություն եւ փոքրամասնություն, առաջինը սկսեց թելադրել իր կամքը՝ իբր ժողովրդավարական ընթացակարգի հիման վրա: Հետագայում «բոլշեւիկ» բառը դարձավ բռնապետության եւ անհանդուրժողականության հոմանիշ:
Իսկապես, փոքրամասնությունը կարծես թե պետք է ենթարկվի մեծամասնության որոշումներին:

Բայց եթե փոքրամասնությունը որեւէ լծակ չունի ազդելու, ասենք, խորհրդարանի որոշումների վրա, ապա այդ խորհրդարանը կընդունի միայն մեծամասնությանը ձեռնտու օրենքները, ինչպես որ դա տեղի է ունենում, մասնավորապես, Հայաստանում: Ընդդիմադիրները կարող են քննադատական ելույթներ ունենալ, խարազանել, գոռալ, բողոքել՝ այդ ամենը ոչ մի նշանակություն չունի՝ քվեարկության ժամանակ ընդունվելու է մեծամասնության որոշումը:
Ազգային ժողովի ողջ պատմության ընթացքում՝ 95 թվականից սկսած, չի եղել մի դեպք, որ իշխանական մեծամասնությունը չի կարողացել անցկացնել իր ուզածը: Ընդդիմության ոչ մի փաստարկ, ոչ մի խնդրանք, ոչ մի սպառնալիք («կկանգնեք ժողովրդի արդար դատաստանի առաջ», «սերունդները ձեզ չեն ների»), ոչ մի կոչ («դիմում ենք ձեր խղճին») չի ազդել եւ, հավանաբար, երբեք չի ազդելու: Քվեարկության պահին մեծամասնության խմբակցության ղեկավարը «հավաքագրում է» իր պատգամավորներին, որոնցից կեսից ավելին ոչ միայն չեն կարդացել օրենքը, այլեւ չգիտեն, թե ինչի մասին է խոսքը՝ նրանց գործը պարզապես կոճակ սեղմելն է, եւ ընդդիմության ամբողջ «բարոյական ճնշումն» ի չիք է դառնում՝ «որոշումն ընդունված է»:

Պարզ է, սակայն, որ ի վերջո խորհրդարանը պետք է ընդունի այս կամ այն օրինագիծը, եւ այլ մեխանիզմ, քան նման նման որոշումը ձայների մեծամասնությամբ ընդունելը, գոյություն չունի: Հետեւաբար, վերը նկարագրված իրավիճակի հաղթահարումը պետք է տեսնել այլ՝ «հարակից» լուծումներում: Ըստ երեւույթին, հնարավոր է գտնել եթե ոչ՝ իրավական, ապա «փաստացի» միջոցներ, որպեսզի նախագահը, կառավարությունը եւ խորհրդարանը միեւնույն կուսակցությունից չլինեն:

Բոլոր լուծումների հիմքում պետք է լինի այն, որ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները ընտրվեն քաղաքացիների կողմից, ոչ թե գնեն իրենց մանդատները: Հավանաբար, կարելի է բարձրացնել նաեւ Հանրային խորհրդի դերը՝ այնպես, որ այդ կառույցի անդամների կեսը՝ առաջարկվի նախագահի, մյուս կեսը խորհրդարանական փոքրամասնության կողմից, նախագահը լինի այդ՝ երկրորդ կեսից, եւ ՀԽ-ն ոչ միայն հանդես գա օրենսդրական նախաձեռնություններով, այլեւ տա իր անկախ փորձագիտական եզրակացությունները բոլոր օրինագծերին:

Սակայն այդ ամենը հնարավոր չէ առանց լուրջ հասարակական ճնշման: Հիշենք, ի վերջո, որ 88-ին կոմունիստները ճնշող մեծամասնություն էին կազմում, բայց ընդունում էին ՀՀՇ-ի օրինագծերը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Մուշեղ says:

    Պարոն Աբրահամյան շատ կարևոր հարց եք բարձրացնում: Ցինիզմից բացի այսպես կոչված մեծամասնության անհանդուրժողականությունը սահման չի ճանաչում, ոչ մի ռեալ ժողովրդավարության մասին խոսք լինել չի կարող եթե չկան հանրային լսումներ և քանակական փոքրամասնությանը անընդհատ առհամարհում են: Եթե սրանց նման անհանդուրժող կամ կամակատար լինեին իշխանությունները 88 ին և գործի դնեին այն ոստիկանական մեքենան որ հիմա է օգտագործվում` ապա մենք հաստատ Ղարաբաղյան շարժում չէինք ունենա և այն կխեղդվեր ինչպես հիմա են խեղդում ցանկացած շարժում: Սա ընդամենը գալիս է ապացուցելու այն որ բոլշևիկների համեմատ սրանք ավելի ապազգային են և ավելին պատեհապաշտ են և որ ամենացավալին է գաղափարական չեն: Քանի հոգի կմնա ՀՀԿ ում եթե այն դառնա ընդդիմություն, այս հարցից սարսափում են ու խուսափում, որովհետև պատեհապաշտներով ու որկրամոլներով են լցրել կուսակցությունը գաղափարականների փոխարեն… նույն մարդիկ մի գիշերում ՀՀՇ ից անցան Հանրապետություն բլոկ հիմա ել ՀՀԿ… մենք անուն առ անուն բոլորին հիշում ենք, քանի որ իրենք միշտ մնում են իրենց ամպլուայի մեջ

  2. Rafael says:

    ես ուղղակի զարմանում եմ,Դուք որ գոնե գիտեք,որ ամբողջ աշխարհում միայն մեծամասնոևթյուն կազմող ուժն է լուրջ որոշումներ կայացնում և աշխարհի ցանկացած կետում ընդիմությունը միայն դատարկ խոսելով է աչքի ընկում,սիկ հանրային խորհրդի նման անատամ կառույցները միայն զուր երկրի միջոցներն են վատնում ու նման ինստիտուտները երբեք չեն կայանա հատկապես Հայաստանի նման երկրներում,ի դեպ ասեմ,հենց արևմուտքի ճնշմամբ են նման կառույցներ ստեղծվում և Վազգեն Մանուկյանի նման ձախողված կերպարներին բարձր աշխատավարձով ապահովում,իսկ մեզ՝ժողովրդիս դրարնք պետք չեն,մեզ առհասարակ ոչ ոք պետք չէ,մենք կամ պատրաստվում ենք երկիրը լքենք,կամ ամբողջ աշխարհից նեղացած սպասում ենք պատահական հաջողությունների,ինչպես օրինակ Պուտինի նվերն էր գազի գնի հետ կապված,դա է ռեալ և միայն թեկուզ այդ հանգամանքը շատ ավելին արժի քան հազար դատողություն։

    • Մուշեղ says:

      բայց ով ասեց որ ամբողջ աշխարհում ընդդիմությունը դատարկ խոսում է իսկ մեծամասնությունը որոշում ընդունում առանց ընդդիմությանը շան տեղ դնելու: Մեծ Բրիտանիայում ընդդիմությունը ամեն ընտրությունից հետո կազմում է ստվերային կաբինետ (shadow cabinet) ու ստվերային նախարարները ֆիզիկապես նստում են նույն նախարարություններում և ստանում են ամբողջ տեղեկատվությունը որն ստանում է իշխանության կողմից նշանակված նախարարը, միակ տարբերությունը անմիջական որոշումների համար պատասխանատվության մեջ է, իսկ քանի որ նշված երկրում հանրային կարծիքն է որոշում թե հաջորդ ընտրություններին ով կընտրվի ապա սա հզոր զենք է ցանկացած ընդդիմության ձեռքին որը զսպում է իշխանություններին մարդկանց թիկունքում որոշումներ միանձնյա չկայացնել և գաղտնի բանակցություններ չվարել ի վնաս երկրի ու մարդկանց շահերիէ մի քանի օլիգարխի գրպանի համար, որովհետև ընդդիմադիր ստվերային նախարարը հասարակությանը տեղյակ կպահի ու իշխող քաղաքական ուժը հաջորդ ընտրությունների ժամանակ կպարտվի: աշխարհում կան նման մոդելներ, պարզապես մեր մոտ հիասթափությունը այն մակարդակի է հասել որ ոչինչ չենք ուզում լսել, այնինչ դա էլ հենց ձեռք է տալիս բեսպռեդել անող իշխանությանը… մինչև երկիրը լրիվ դատարկվի

  3. Armine G says:

    Լուրջ հասարակական ճնշում – ահա հաղթանակի բանալին: Բայց ցավոք սրտի մենք դեռ չունենք հասարակություն որը հասկանա դա ու կիրառի այդ լուրջ ճնշումը: Հասարակության մեծ մասը դեռ վախենում ու շողոքորթում է: Ու այն առաջադեմ ակտիվիստները որ ելել են պայքարի ոչ մի աջակցությում չեն ստանում հասարակության ստրկամիտ հոծ զանգվածներից: Սա էլ մեր անհաջող փորձերի բուն պատճառը:

  4. Armen says:

    Հարգելի Արմինե,

    Հայկական հասարակության հավատը ու վստահությունը 90 ականերից սկսա այնպեսեն կոտրել ու փշրել, որ էլ չեն հավատում: Գործով վերականգնեք այդ հավատը և հասարակությունը կկանգնի ձեր կողքին ու չի վերցնի ողորմելի 5000դրամ կաշառքը կամ էլ ինչպես դուք էք ասում շողոքորթի ու վախենա:

  5. Viktor A Badalyan says:

    Քննարկումն անիմաստ է, որովհետեվ Ազգային Ժողովի մեծամասնությունը ներկայացնում է մեր Ազգի փոքրամասնությանը:
    Զարմանում եմ թե ինչ վատ տպավորություն ունեք մեր ազգի մասին:

    Viktor A Badalyan

  6. Rafael says:

    Հարգելի Մուշեղ,խոսել դեմոկրտական ինստիտուտներից և օրինակ բերել Անգլիան,դա մեղմ ասած ժամանակի զուր կորուստ է։Անգլիան այս պարագայում ամենավատ օրինակն է։Մեծ Բրիտանիայում մինչ օրս աչքի ընկնում միայն սահմանափակումներով և արգելքներով,անգամ մամուկն է Անգլիայում պետական խիստ հսկողության տակ,ինչ ընդիմության մասին է խոսքը,այնտես չկա իսկական ընդիմություն կամ իշխանություն,այլ կան որոշակի կերպարներ,գործիչներ,որոնք բոլորը մեծ հաշվով ծառայում են մեկ գաղափարի և ունեն նույն նպատակը,ուղղակի ժամանակ առ ժամանակ այդ կերպարները,այսինքն կուսակցությունները տղերով և դիրքերով փոխվում են՝ ժողովրդավարության կեղծ ֆոն ապահովելու համար և նույնն է պատկերը նաև ԱՄՆ-ում,այդ երկրներում,հասարակ մարդն առհասարակ զրկված է իշխանության վրա որևէ կերպ ազդելու հնարավորությունից,առավել ևս բարձր պաշտոն զբաղեցնելու հեռանկարից,կան կոնկրետ քաղաքական ուժեր կառավարվող տարբեր ֆինանսական խմբերի կողմից,իսկ դեմոկրատիան,այսինքն անարխիան,նրանք միայն Հայաստանի նման երկրներ են առաքում,դա միայն արտահանման է ենթակա և ոչ մի կերպ ներքին օգտագործման։

  7. Maxim says:

    Armine–ի մեկնաբանության ամեն տառի հետ համամիտ եմ։ Այդ՝ ստրկամտությունը և անազնվությունը բացհայտ երևում է նաև հայրենիքից դուրս ապրող հայրենակիցների մոտ։
    Պետք է գոնե ինքներս խոստովանենք մեր արատները, որքան էլ այն ստորացուցիչ լինի, իսկ
    անտեղի գովեստները թողնենք՝ խաշակալած ուղեղներով ուզունդարա պարողներին և կենացներ
    ասողներին, որոնց միակ մպատակը՝ երկրի և ժողովրդի թալանն է։

  8. Լավատես says:

    Ով որքան իր արդար աշխատանքի եկամտից հարկ է վճարում պետությանը, այդքան էլ խոսքի քաշ պետք է ունենա ընտրությունների ժամանակ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031