Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սահմանադրական ճոճանակ. «Ժամանակ»

Դեկտեմբեր 11,2013 10:23

ՍԴ դիմող ուժերի շարքում են նաև քաղաքական ուժեր, որոնք տարիներ առաջ կողմ են քվեարկել կուտակային այս համակարգի մասին օրենքին: Մասնավորապես, կողմ է քվեարկել, օրինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որն այսօր համարվում է օրենքի սահմանադրականությունը վիճարկող ուժերից մեկը:

Ահա այս իրավիճակում առաջանում է հարց՝ կապված օրենքի քվեարկության հետ: Երբ 2010 թվականին քվեարկվում էր օրենքը, մի՞թե ԲՀԿ-ն չէր տեսնում սահմանադրականության հետ կապված խնդիրները, որ կողմ էր քվեարկում այդ օրենքին: Խնդիրը բացարձակապես այն չէ, որ եթե ԲՀԿ-ն կողմ է քվեարկել, այսօր իրավունք չունի վերանայել իր մոտեցումը. ի վերջո՝ փոխվում են ժամանակներն ու իրողությունները: Խնդիրը նաև այն չէ, որ եթե կողմ են քվեարկել, ուրեմն իրավունք չունեն միանալ ՍԴ-ում վիճարկելու գործընթացին:

Հարցն այստեղ Սահմանադրության հանդեպ վերաբերմունքն է, ինչը, ըստ էության, պայմանավորված է փաստորեն քաղաքական կոնյունկտուրայով: Երբ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ խնդիրներ չունի, ապա առանց սահմանադրականության հարց քննարկելու և դիտարկելու քվեարկում է ՀՀԿ-ի նախագծերի օգտին, իսկ երբ հետո առաջանում են խնդիրներ, հանկարծ ի հայտ են գալիս կասկածներ սահմանադրականության վերաբերյալ:

Սահմանադրության հանդեպ նման վերաբերմունքն է այստեղ ամենաէականը. երբ պետք չէ, Սահմանադրության մասին չի հիշում ոչ ոք, իսկ երբ պետք է, բոլորը վազում են Սահմանադրական դատարան:

Ի դեպ, Հայաստանի քաղաքական դաշտում Սահմանադրության հանդեպ նմանօրինակ վերաբերմունքն է նաև պատճառը, որ Հայաստանում Սահմանադրությունն ընդամենը թուղթ էլ մնացել է՝ չի դարձել ոչ միայն իշխանությունների գործունեության հիմքը, այլ նաև հասարակական մշակույթի ելակետը: Սահմանադրության հանդեպ նմանօրինակ վերաբերմունքն է նաև պատճառը, որ Սահմանադրական դատարանում միշտ հաղթում են իշխանությունները, ոչ թե Սահմանադրությունը:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031