Shamshyan.com. Դեկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի բնակիչ 65-ամյա Բորիս Հովակիմյանը, վարելով «КАМАЗ» մակնիշի 262 ԼՕ 05 համարանիշի ավտոմեքենան, Երևան- Մեղրի ավտոճանապարհի 138-րդ կմ հատվածում, Վայք քաղաքի ավտոկայանի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բնակելի շենքի պատին` փլելով 1-ին և 2-րդ հարկի պատերը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Բ. Հովակիմյանը տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, «КАМАЗ»-ը հաշվառված է «Ջերմուկ գրուպ» ընկերության հաշվեկշռում և այն բարձված է եղել շշերով: Իսկ վթարի հետևանքով մարդիկ հայտնվել են փողոցում, քանի որ փլուզված շենքի 2-րդ հարկում բնակվում են 7, իսկ 1-ին հարկում 4 անձիք:
Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: