Լրահոս
Օրվա լրահոսը

Российская Газета. Արզամասում սպանվածի վիրավորված ընկերը պատմել է՝ ինչից է ծագել վեճը

Դեկտեմբեր 10,2013 22:47

Արզամասում սպանված Ալեքսանդր Սլակաևի ընկերը՝ Իգոր Կարպովը, որը ծեծկռտուքի ժամանակ վիրավորվել էր, «Ռոսիսկայա Գազետա»-ին հիվանդանոցում պատմել է, թե ինչպես է ծագել վեճը, որը ենթադրվում է եղել է հայերի հետ:

«Առաջին անգամ էինք գնացել այդ սրճարան: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես ինչ-որ բան ասացի սրճարանի խոհարարի հասցեին, իսկ նա բռունցքները թափահարեց: Հետո վերադարձավ մի քանի հոգու հետ: Ասում են երեք հոգու ձերբակալել են, սակայն իմ տպավորությամբ մեզ վրա մոտ 7-8 հոգի է հարձակվել: Սաշան (Սլակաևի) բռնցքամարտիկ էր ու հանգիստ կարող էր չորս հոգու դեմ կռվել, իսկ մեզ վրա ավելի շատ մարդ էր հարձակվել», -պատմել է Կարպովը:

Դեկտեմբերի 6-ի գիշերը լույս 7-ի առավոտը «Օչագ» սրճարանում 26-ամյա Սլակաևի դանակահարությամբ սպանությունից հետո, Արզամասի բնակիչները դուրս էին եկել բողոքի ցույցի, ինչը վերածվել էր անկարգությունների:  Բողոքարարները ավերել էին քաղաքի խանութները, որոնք պատկանում էին ներգաղթյալներին, ինչպես նաև մի քոթեջ, որտեղ հայեր էին ապրում: Դեկտեմբերի 11-ին մոտ 70 հոգի բերման էր ենթարկվել:

Սպանության կասկածանքով ձերբակալվել է երեք հոգի, որոնք մասամբ ընդունել են իրենց մեղքը: Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Ոստիկանությունը ձերբակալված անձանց մասին այլ մանրամասներ չի հաղորդում:

Բնակիչները նախատեսում են հաջորդ ցույցն անցկացնել դեկտեմբերի 14-ին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ձեր գրածից թվում է,թե Սալակաևը կին է: Պետք է գրել ոչ թե Սալակաևայի,այլ Սալակաևի:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031