Հարավային դարպաս․ Վրաստանում դեղնախտի աճի տենդենց է նկատվում, Ախալքալաքում ինֆեկցիոն բաժանմունքի բացակայության պատճառով շրջանի դեղնախտի դեպքերը հնարավոր չէ հաշվառել:
Ախալքալաքի շրջանում պաշտոնապես գրանցված ոչ մի հեպատիտի դեպք չկա, սակայն քաղաքում դեղնախտի դեպքեր կան: Պաշտոնական տվյալների բացակայության պատճառը այն է, որ հիվանդները չգիտեն ուր դիմեն: Ախալքալաքում ինֆեկցիոն բաժանմունք չկա: Վարակիչ հիվանդություններով հիվանդը պետք է գնա բուժվի Ախալցիխե, իսկ այդ հնարավորությունը շատերը չունեն և մարդիկ գերադասում են բուժվել տանը:
Ախալքալաքի առողջապահական կենտրոնի համաճարակաբան Գայանե Ֆիդանյանի խոսքերով տանը մաքուր պայմաններ հնարավոր է ապահովել, բայց ոչ ստերիլ:
«Իհարկե հեպատիտ կա քաղաքում: 4-5 հոգի միայն ես եմ իմացել, բայց պաշտոնական գրանցված չկա: Ես գիտեմ բժիշկ, որ ասել է որ այդ երեխան հիվանդ է, բայց պաշտոնական փաստաթուղթ չկա: Մենք բժիշկ ունենք, գնում են տները, պայմաններ ստեղծում ու բուժում», – ասում է Ֆիդանյանը:
Ըստ համաճարակաբանի վարակիչ հիվանդությունների ախտորոշման համար հաճախ անհրաժեշտ է լինում լաբորատորիա, քանի որ լինում են դեպքեր երբ կարմրուկը բուժում են որպես կարմրախտ:
Ախալքալաքում դեղնախտով հիվանդները 10-ից 12 տարեկան երեխաներն են: Հիմնականում բոլոր տեղերում էլ այդ տարիքի երեխաներն են հիվանդանում, քանի որ այդ տարիքում լավ չեն հետևում հիգիենային:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ Հարավային դարպաս-ի կայքում