Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Առցանց ԶԼՄ-ները մարդու իրավունքների մասին գրում են, երբ դրանք խախտվում են հանրային միջոցառման ժամանակ

Դեկտեմբեր 10,2013 22:22

«Հայկական առցանց լրատվամիջոցները մարդու իրավունքների ոլորտին անդրադառնում են հիմնականում Երևանում, մինչդեռ մարզերում էլ քիչ չեն մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սոցիոսկոպ» ՀԿ-ի համանախագահ Էվելինա Գյուլխանդարյանը՝ ներկայացնելով eTV-ի համար արված մշտադիտարկման արդյունքները։  

Նշենք, որ «Սոցիոսկոպ» ՀԿ-ի մասնագետները դիտարկել են 9 կայքերում (epress.am, hetq.am, tert.am, lragir.am, news.am, azatutyun.am, galatv.am, aravot.am, Ilur.am) օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում հրապարակված, մարդու իրավունքների (ՄԻ) ոլորտին առնչվող նյութերը (1004 հոդված)։

Դիտարկումները ցույց են տվել, որ ՄԻ ոլորտին վերաբերող նյութերի միայն 8%-ն է անդրադառնում մարզերում տեղի ունեցած դեպքերին:

Էվելինա Գյուլխանդարյանի փոխանցմամբ՝ Արարատի և Արագածոտնի մարզերին վերաբերող նյութերում մարդու իրավունքներին առնչվող որևէ հրապարակում չի եղել, իսկ Սյունիքի և Տավուշի մարզերին անդրադարձող նյութերը հիմնականում վերաբերել են բնապահպանական հիմնախնդիրներին: Ամենաշատը՝ 14 հոդված, վերաբերել են Լոռու մարզում մարդու իրավունքների խախտումներին։

Հետազոտությունը ցույց է տվել նաև, որ առցանց լրատվական կայքերը մարդու իրավունքների մասին գրում են, երբ դրանք խախտվում են որևէ հանրային միջոցառման ժամանակ (քաղաքացիական ակցիաներ և այլն), իսկ հետաքննություններ շատ քիչ են արվում (կազմում են ՄԻ ոլորտին առնչվող նյութերի 1.7%-ը):

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031