Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իրավապաշտպան. «Սովետներից հեռու չենք գնացել»

Դեկտեմբեր 10,2013 21:42

«Մենք հպարտանալ չենք կարող մարդու իրավունքների բնագավառում ունեցած մեր ձեռքբերումներով: Ըստ էության, սովետներից հեռու չենք գնացել: Հայաստանի իշխանավորը շարունակում է ապրել սովետական ավանդույթներով, դաստիարակությամբ ու պատկերացումներով: Նույն քամահարական վերաբերմունքն է քաղաքացու, մարդու եւ մարդու իրավունքների նկատմամբ»-Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե` որպես իրավապաշտպան ինչպե՞ս է գնահատում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը:

Պարոն Հարությունյանի խոսքերով` «Ունենք կեղծված ընտրությունների արդյունքում ձեւավորված իշխանություն, ունենք համատարած դժգոհություն ու հուսահատություն, որ մարդկանց արտագաղթի է դրդում, ունենք քաղբանտարկյալներ, ունենք ազատ տեղաշարժի, հավաքներ կազմակերպելու, երթեր անելու իրավունքի սահմանափակում, ունենք արդարադատության հետ աղերսներ անգամ չունեցող դատական համակարգ, կոռումպացված ու կալվածատիրոջ հոգեբանությամբ ապրող իշխանավոր: Մի խոսքով ունենք մի այնպիսի վիճակ, որը նորմալ մարդուն գոհացնել չի կարող եւ պետք է արագ կազմաքանդվի: Հակառակ դեպքում ունենալու ենք  անդառնալի կորուստներ»:

Մեր այն հարցին էլ, որ արդարադատության ոլորտում բարեփոխումներ են կատարվում, որոնց համար միլիոններ են ծախսվում, արդյունք տեսնո՞ւմ է իրավապաշտպանը, որ այս բարեփոխումների ընթացքում մարդու իրավունքները մեր երկրում իսկապես պաշտպանված լինեն, պարոն Հարությունյանն ասաց` «Եւ արդարադատության, եւ ցանկացած այլ ոլորտում բարեփոխումներ կատարելու համար առաջին հերթին ոչ թե գումարներ, այլ կամք է հարկավոր: Որեւէ բան դեպի լավը փոխելու կամքի բացակայության պարագայում, ինչքան գումար ցանկանաք՝ կարելի է ծախսել: Զրո արդյունք է լինելու: Հսկայական գումարներ են վատնում, հսկայածավալ հաշվետվություններ են հրապարակում, իսկ մարդու իրավունքների բնագավառում նկատելի առաջընթաց չի արձանագրվում: Ոչ թե այն պատճառով, որ չեն կարողանում ինչ-որ բան փոխել, այլ որ բան փոխելու ցանկություն ու կամք չունեն: Բան փոխելու անհրաժեշտությունը չեն զգում: Հայաստանի իշխանությունն ու իշխանավորը գոհ է երկրում առկա այս վիճակից: Սա նրանց ստեղծածն է: Նրանք ստեղծել են այն, ինչ անհրաժեշտ են համարել: Սա է նրանց պատկերացումը 21-րդ դարի պետության մասին, սա է նրանց պատկերացումը 21-րդ դարի մարդու ու մարդու իրավունքների մասին: Եւ քանի դեռ նրանց ձեռքում է մեր երկրի ղեկը, ունենալու ենք այս վիճակը»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031