Քիչ առաջ ավարտվել է ԲՀԿ քաղխորհրդի նիստը, որին մասնակցել է նաեւ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նիստի ժամանակ քննարկվել է 2014 թվականի բյուջեի նախագծին ԲՀԿ խորհրդարանական խմբակցության դիրքորոշումն արտահայտելու ձեւը:
Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հաստատեց մեր տեղեկությունները. «Այո, տեղի է ունեցել հերթական աշխատանքային քննարկումը, որը վարել է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ի թիվս բազմաթիվ ընթացիկ քննարկվող հարցերի, այո, նաեւ քննարկվել է բյուջեի նախագծի վերաբերյալ մեր դիրքորոշումն արտահայտելու ձեւը»:
Եղել են տարբեր կարծիքներ: ԲՀԿ-ականների մի մասը կողմ է եղել խմբակցության տեսակետը բոյկոտով արտահայտելու տարբերակին: Արդյունքում, ըստ կուսակցության խոսնակի, միաձայն որոշվել է «դեմ» քվեարկությամբ արտահայտել խմբակցության կարծիքը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ