Լրահոս
Օրվա լրահոսը

Интерфакс. Յանուկովիչն ընդունում է իշխանությունների պատասխանատվությունը

Դեկտեմբեր 10,2013 20:55

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը խոստացել է անկողմնակալ լինել Կիևում տեղի ունեցած իրադարձությունները գնահատելիս: Հաղորդում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:

«Գնահատականներ տալիս ես կփորձեմ միշտ օբյեկտիվ լինել: Ինձ համար դա շատ սկզբունքային հարց է», – ասել է Յանուկովիչը՝ ավելացնելով, որ հանգել է համապատասխան եզրակացությունների և հասկանում է, որ ներկայիս իշխանությունն է պատասխանատու կատարվածի համար:

«Ամբողջ պատասխանատվությունն այսօր ընկած է ներկայիս իշխանությունների վրա», – ասել է նա, ինչին Ուկրաինայի երկրորդ նախագահ (1994-2004թթ.) Լեոնիդ Կուչման արձագանքել է. «Մեկ հոգու վրա»: Ըստ Կուչմայի, Ուկրաինայի հասարակությունը նախագահից հստակ ազդակներ է ակնկալում:

Ուկրաինայի առաջին նախագահ (1990-1994թթ.) Լեոնիդ Կրավչուկն իր հերթին քննադատել է ցուցարարների դեմ ուժի կիրառումը ու կոչ է արել դեպքերի հետ կապված արդարացի հետաքննություն իրականացնել:

«Ուժայինները պետք է իմանան՝ խփելն անթույլատրելի է», – ասել է Կրավչուկը, ինչին Յանուկովիչը պատասխանել է. «Միանշանակ»:

Վիկտոր Յանուկովիչը Ուկրաինայի երեք նախկին նախագահների հետ հանդիպել է այսօր՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու հարցը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031