Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովի պատասխանը Արարատ Զուրաբյանին

Դեկտեմբեր 10,2013 20:17

«Իմ տպավորությամբ, հարգարժան գործընկերս չի ծանոթացել իմ հարցազրույցին: Եթե պարոն Զուրաբյանը ծանոթանար իմ ծավալուն հարցազրույցի գոնե առաջին պարբերությանը`նման կտրուկ գնահատականներից զերծ կմնար»,- Aravot.am-ի հետ զրուցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանի`իր հասցեին հնչեցրած որակումներին: Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ եթե Արարատ Զուրաբյանը ծանոթացած լիներ իր ամբողջական հարցազրույցին ոչ թե պատասխաներ համատեքստից կտրված մեջբերմանը, այլ կարծիք կարտահայտեր:

Հիշեցնենք, որ Արարատ Զուրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովի մասին, մասնավորաբար, ասել էր․ «Նման հայտարարություն անողն ինքը երեկ է ծնվել և չի կարող տիրապետել իրավիճակին»: Զուրաբյանը նաեւ այլ գնահատականներ էր հնչեցրել`արձագանքելով Շարմազանովի այն դիտարկմանը, որ «ընդդիմադիր ուժերը թիթեռնիկի կյանք ունեն»:

Պատճառը՝ ԳԱԼԱ-ի հետ զրույցում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի եւ Սասուն Միքայելյանի նախաձեռնության`«Քաղաքացիական պայմանագրի» մասին Էդուարդ Շարմազանովի արտահայտած կարծիքն էր:

ԱԺ փոխխոսնակը, մասնավորաբար, ասել էր. «Մեզ մոտ հիմնական ընդդիմադիր ուժերը՝ թե 2008-ի հիմնական խաղացողները, թե 2013-ի նախագահական ընտրությունների ընդդիմություն խաղացողները հայտնվել են քաղաքական լուսանցքում: Եվ նաեւ դրանով է պայմանավորված քաղաքացիական հասարակության ակտիվացումը: Այսինքն, Հայաստանի քաղաքացիները ոչ թե հույսները կապում են ընդդիմադիր այս կամ այն ուժի հետ, այլ իրենք իրենց հետ եւ ինքնակազմակերպվում են: Եվ այստեղ Նիկոլ Փաշինյանի ստեղծած շարժումը բավականին հետաքրքիր է, որ առաջին անգամ գոնե Հայաստանում հայտնվում է քաղաքական ուժ, որը ձեւավորվում է ոչ թե նախագահական ընտրություններից առաջ, այլ նախագահական ընտրություններից հետո: Մեզ մոտ ընդդիմության հիմնական պրոբլեմներից մեկը եղել է այն, որ համախմբվել են նախագահական կամ պառլամենտական ընտրություններից առաջ եւ դրանք եղել են ընդդիմադիր պրոյեկտներ: Պրոյեկտներ, որոնց նպատակը եղել է ժողովրդին բերել հրապարակներ, ասել՝ մենք հաղթելու ենք, եւ հետո այդ ընդդիմադիր թեկնածուն պարտվել է, ժողովուրդը հիասթափվել է լիդերներից, եւ կտրուկ անկում է նկատվել ընդդիմադիր լիդերներից: Եվ նույնը կարող եմ ասել թե 2008-ի ընդդիմադիր շարժման եւ թե նաեւ Ժառանգության եւ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին»:

«Հայաստանի բոլոր քաղաքացիները շահագրգռված են, որպեսզի մեր երկրում լինի առողջ, ուժեղ քաղաքական ընդդիմություն: Ինչքան ընդդիմությունն ու իշխանությունը լինեն մրցակցային հարթության վրա, լինեն առողջ եւ ուժեղ, այնքան կշահի մեր քաղաքացին: Ես բնականաբար գտնում եմ, որ սխալ է այն տեսակետը, թե իշխանությանը «ձեռք չի տալիս» ուժեղ ընդդիմություն, ընդհակառակը՝ ցանկացած ժողովրդավարական երկրի համար, նաեւ Հայաստանի համար, իշխանությունները շահագրգռված են, որպեսզի ունենան ուժեղ ընդդիմություն»,- ասել էր ՀԿԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ողջունելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության մեկնարկը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031