Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի նկարիչներին, արվեստասեր հանրությանը, լրատվամիջոցներին, ՀՀ պատկան մարմիններին

Դեկտեմբեր 10,2013 20:09

Կանոնադրական կոպիտ խախտումներով, երեք տարի ուշացումով սույն թվի դեկտեմբերի -16-ին հայտարարված է նկարիչների միության (նկարիչների միավորման) հերթական համագումարը: Միության ներկայիս ղեկավարները համագումարը անցկացնելու համար ընտրել է մի ժամանակահատված, որը խոչընդոտելու է հեռավոր մարզերում եւ շրջաններում ապրող, Երևանի ծայրամասերում բնակվող, նաև հասակ առած միության անդամների մասնակցությունը համագումարին (նախատոնական հոգսեր, անանցանելի Ճանապարհներ):

Վերջին 15-20 տարիներին նկարիչների միությունը անկում է ապրել, կորցրել է իր հեղինակությունը եւ ունեցվածքը: Այս տարիների ընթացքում նկարիչները օտարվել են միության առօրյայից, դարձել անտարբեր միության Ճակատագրի նկատմամբ: Նկարիչների միության յուրաքանչյուր անդամ իր պասիվությամբ ու անտարբերությամբ, յուրովի մասնակից է դառնում միության անկման գործընթացին նպաստում այդ գործընթացը վարողներին: Այս անկման տարիներին միությունը հիմնականում ղեկավարվել է միանձնյա, կանոնադրական կարգն ու կառուցվածքը արհամարհելով, և անտեսելով նկարչին ստեղծագործական խնդիրներն ու միության պարտավորությունները նկարչի հանդեպ: 15 Տարիների շարունակական անկումը բավարար է որպեսզի մենք հասկանանք, որ կառավարման այս սկզբունքներն ու անձինք ի վիՃակի չեն և միությունը տանում են դեպի ոչնչացում:
Անհրաժեշտ բարեփոխումների շնորհիվ միությունը կարՃ ժամանակահատվածում կարող է ոտքի կանգնել, օգտակար դառնալ նկարչին, մեր կերպարվեստին ու երկրին: Ուստի, կոչ եմ անում նկարիչների միության բոլոր անդամներին ակտիվ մասնակցություն ունենալ դեկտեմբերի 16-ի համագումարին: Հակառակ դեպքում, գրավոր արտահայտել իրենց կարծիքը կամ պահանջել համագումարը տեղափոխել մոտակա նպաստավոր ժամանակահատված:

Կոչ եմ անում նաև լրատվամիջոցներին և պատկան մարմիններին սրտացավ և օբյեկտիվ մասնակցություն ունենալ այս համագումարին, քանզի արվեստի հուզող խնդիրները ոչ միայն նկարիչներինն է, այլև մեր ժողովրդինն է, երկրինն է:

 

ՀՀ Վաստակավոր նկարիչ 
Հաղթանակ Շահումյան (ՀԱՂԹՈ)

P.S. Համագումարի անցկացման մասին միության անդամները (ոչ բոլորը) տեղեկացվել են մի քանի օր առաջ հեռախոսազանգով, այնինչ միության անդամների լիարժեք և օգտակար մասնակցությունը համագումարին պահանջում է (դա նաև օրենքով է նախատեսված), որ միության յուրաքանչյուր անդամ, նախապես համագումարից 25-ից 30- օր առաջ գրավոր տեղեկացված լինի համագումարի օրակարգին, միության առաջնահերթ խնդիրներին, նյութական և իրավական փաստաթղթերին: Այս ամենը հնարավորություն կտար համագումարի մասնակիցներին պատշաճ պատրաստվածությամբ ու առաջարկներով ներկայանալ համագումարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031