Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ. Հայցվորին ներկայացվող պահանջը հակասում է Սահմանադրությանը

Դեկտեմբեր 10,2013 18:54

pastinfo.am․ 2014թ. հուլիսի 1-ից ՀՀ վարչական դատարան դիմող հայցվորները ստիպված չեն լինի հայցադիմումին կցել հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները պատասխանողի և գործին մասնակցող այլ անձանց ստանալը հավաստող փաստաթղթերը:  Սահմանադրական դատարանն այսօր, քննության առնելով քաղաքացի Էդուարդ Խաչիկյանի դիմումի հիման վրա գործը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, որով սահմանված է վերոհիշյալ պահանջը, «ստանալը հավաստող փաստաթղթեր» ներկայացնելու պահանջի մասով ճանաչեց Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր:

Միաժամանակ, ՍԴ-ն որոշեց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի իրավական ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2014թ. հուլիսի 1-ը:    Ըստ ՍԴ-ի որոշման՝ դա, մասնավորապես, պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ սահմանադրությանը հակասող ճանաչված նորմի որոշման հրապարակման պահին անվավեր ճանաչումն անխուսափելիորեն կհանգեցնի այնպիսի հետևանքների, որոնք կխաթարեն այդ պահին տվյալ նորմի վերացման իրավական անվտանգությունը:

Բացի այդ, անհրաժեշտ է հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները ՀՀ վարչական դատարավարության օրենսգրքով սահմանված պատշաճ կարգով ուղարկելու պահանջի և գործի քննության ամբողջ ընթացքում կողմերի համար հավասար հնարավորություններ ապահովելու իրավական համարժեք երաշխիքների հստակ և համակարգված օրենսդրական համակարգում:    Քաղաքացու դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մեկ այլ դրույթի՝ 73-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով գործի վարույթը ՍԴ-ն որոշեց կարճել:

Մանրամասները՝ pastinfo.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031