Լրահոս
Օրվա լրահոսը

«Դավութօղլուի Երևան կատարվող այցը կարող է հարաբերությունների բարելավման նախաբանը դառնալ»

Դեկտեմբեր 10,2013 18:51

amerikayidzayn.com. Թուրքիայի պաշտոնյաների համաձայն, դեռևս պարզ չէ, թե արդյոք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հանդիպմանը մասնակցելու նպատակով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի Երևան կայանալիք այցի ընթացքում կանցկացվի երկկողմանի հանդիպում  Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի բարձրաստիճան դիվանագետներից մեկը, որը հրաժարվել է իր անունը հրապարակելուց, ասել է, թե Դավութօղլուն Հայաստանում որևէ հստակ առաջարկություն չի անելու՝ ըստ էության անդրադառնալով այն հաղորդագրությունների, որոնց համաձայն սահմանը բացելու դիմաց Թուրքիան Հայաստանին կարող է որոշակի առաջարկություններ ներկայացնել:

Թուրք դիվանագետը, որի համաձայն «նման առաջարկությունը կարող է լինել վաղաժամ և սխալ», այնուամենայնիվ նշել է, որ եթե Դավութօղլուի և Նալբանդյանի միջև երկկողմանի հարաբերություն անցկացվի, ապա նման հանդիպման ընթացքում կներկայացվի տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ Թուրքիայի տեսլականը:
Մանրամասները՝ amerikayidzayn.com կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031