Ռուսաստանի Արզամաս քաղաքում շաբաթ օրը սկսված 50 հոգանոց բողոքի ցույցը, երկուշաբթի օրը վերածվել է բռնությունների: 100 հազար բնակիչ ունեցող քաղաքում ցույցերը սկսվել են 26-ամյա երիտասարդի սպանությունից հետո: Հանցանքի մեջ տեղացիները մեղադրում են հայերին: Հայտնում է «Մոսքոու Թայմս» թերթը:
Երկուշաբթի օրը անկարգության մասնակցած մոտ 1000 բողոքարարներ կոտրել են խանութների ապակիները և ազգայնական կարգախոսներ բղավել: Ոստիկանությունն այդ գիշեր մոտ 70 հոգու բերման է ենթարկել:
Դեկտեմբերի 7-ի առավոտյան վիճաբանության ժամանակ դանակահարությամբ ռուս տղայի սպանության կասկածանքով արդեն երեք հոգի ձերբակալվել է, սակայն ոստիկանությունը նրանց ազգությունները չի նշում:
Իրավապահները հայտնել են, որ երեքշաբթի երեկոյան քաղաքացիների հետ հանրային հանդիպում կանցկացնեն՝ կրքերը հանդարտեցնելու համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ