Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանը` ՄԻՊ-ի զեկույցի մասին

Դեկտեմբեր 10,2013 18:04

«Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի այն մասը, որը վերաբերում է օրենսդրությանը, ես պատրաստ եմ քննարկելու օմբուդսմենի հետ»,- այսօր խորհրդարանում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Հարցին`ինքը տեղյակ եղե՞լ է ՄԻՊ-ի զեկույցի` դատավորների գործունեության գնահատականին վերաբերվող հատվածից, իր հետ քննարկվե՞լ է, նախարարն ասաց, որ ՄԻՊ-ը ոչ ոքի հետ պարտավոր չէր այն քննարկել:

Հրայր Թովմասյանն ասաց, որ դատավորի նկատմամբ ճնշում գործադրելն, ինչպես նշված է զեկույցում, քրեորեն պատժելի արարք է, և եթե դատավորն այդ մասին չի բարձրաձայնում, ապա դա էլ է քրեորեն պատժելի. «Եթե կա ճնշում, դատավորները պետք է այդքան կամք և ռիսկ ունենան այդ մասին բարձրաձայնելու: Սա է ճանապարհը, մնացածը` կաշառքի չափ և այլն, իրենց մեջ կոնկրետության անհրաժեշտություն ունեն` ով, ում, ինչ գործով, որ դեպքն է»:

Նախարարի կարծիքով, եթե կան փաստեր,օմբուդսմենի հաջորդ քայլը պետք է լինի, դրանք ներկայացնել դատախազություն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031