Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զատիկյանը քննադատեց ՀԱԿ-ի այսօրվա բողոքի երթը (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Դեկտեմբեր 10,2013 17:57

Ի պաշտպանություն քաղբանտարկյալների՝ այսօր Ազատության հրապարակում էին հավաքվել նաեւ Շանթ Հարությունյանին ազատ արձակելու պահանջով հավաքված մի խումբ ակտիվիստներ: Նրանք չմիացան ՀԱԿ ակտիվիստների երթին եւ իրենց երթն անցկացրին այլ երթուղով:

PrevPhoto
NextPhoto

«Իրենց երթն առանձին էր, որովհետեւ մի հասարակ պահանջ են դրել` Սերժիկ հեռացիր: Իսկ մենք հասկանում ենք` խնդիրը մենակ Սերժիկը չէ, այլ խնդիրը համակարգային է: Սերժիկը գնա, Մերժիկը գա, նույն բանն է լինելու: Մենք ուզում ենք ազատ անկախ Հայաստան: Կոնկրետացնելով ասում եմ` սա Մաքսային միության դեմ ցույց էր, չենք ուզում, որ Հայաստանը մտնի նոր Խորհրդային միություն: Ես Շանթի լուսանկարն եմ բռնել եւ գոչում ենք՝ ազատություն Շանթին , որովհետեւ ինքն էլ էր հենց դա ուզում: Նրա ամբողջ պայքարն այն էր, որ Հայաստանը լինի ազատ ու անկախ»,- ասաց ակտիվիստ Վրեժ Զատիկյանը:

Նա նաեւ քննադատեց ՀԱԿ-ի կազմակերպած երթը. «Մաքսային միությունը դժոխք է, այն ուժերը, որոնք դեմ չեն արտահայտվում կամ լռում են…ինձ համար Կոնգրեսը նույն դժոխային դաշտում է, ինչ ՀՀԿ-ն… նրանք ծառայում են նույն բանին եւ Սերժիկ հեռացիր գոռալով` փորձում են ամեն բան շեղել դեպի Սերժիկ հեռացիր եւ ոչ մեր դժոխային ճանապարհին, որը Մաքսային միությունն է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. SVETLANA says:

    Վրեժ ջան,բայց առանց Սերժիկի հեռանալու,առանց այդ կառավարության տաալելու և նոր իշխանության ստեղծան,էդ ո՞նց եք պատկերացնում այդ եծ հարցի լուծումը:իտինգներով ու երթերով աթոռին ինդ բազմած Սերժիկը կարծում եք կլսի՞ ձեզ ու կփոշմանի՞ ստուրագրել նոր պայմանագիր:Իշխանափոխություն է պետք և անհապաղ,ազգայնական ուժերի իշխանության գալ է պետք,ովքեր կարող են չեղյալ համարել այդ ցրագրարի իրագործումը և կես ճանապարհից ետ դառձ կատարել:Թե չէ ուրիշ ի՞նչ կերպ եք պատկերացնում երկիրը դեպի Ռուսաստան տանող,ինքնագլուխ հարցեր լուծող ու ստորագրություններ դնող մեկի իրավունքի պահպանումը և այդ հարցի լուծումը…Կարծում եք թե աշխարհը կլսի ու կգա կոգնի՞ ձեզ,ռուսին կքշի՞ մեր երկրից…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031