Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Եթե ես լինեի Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան…»

Դեկտեմբեր 10,2013 18:11

Մարդու իրավունքները Հայաստանում գնալով լավացել, թե հետընթաց են ապրել.

«Մարդու իրավունքները Հայաստանում այսպիսին է`քաղաքացիական եւ լայն հասարակության անդամները կարողանում են բարձրացնել հարցեր եւ պաշտպանել իրավունքներ, բայց ցավոք երկրի կարեւորագույն մարմինները` դատաիրավական համակարգը, գործադիր իշխանությունը, տեղական ինքնակառավարման մարմինները եւ այլն, շարունակում են զանգվածային ոտնահարումները մարդու իրավունքների»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, մեկնաբանելով Հայաստանում մարդու իրավունքների վիճակը՝ դեկտեմբերի 10-ին նշվող Մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով:

Հարցին`եթե կրկին լինեիք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ինչ կփոխեիք, Լարիսա Ալավերդյանն ասաց. «Ես մարդու իրավունքների ոլորտում ավելի ակտիվ կաշխատեի քաղաքացիական հասարակության կայացած սուբյեկտների հետ: Եվ մաքսիմում, եթե իմ նույն միտքը, որը մնում է ուժի մեջ, դա մարդու իրավունքների պաշտպանի դանիական մոդելն է`ավելի մոտենալ մարդու իրավունքների պաշտպանի շվեդական մոդելին: Այսինքն` սրա տարբերությունը նրանում է, որ կան այնպիսի խնդիրներ ու լիազորություններ, որոնք այսօր չունի մարդու իրավունքների Հայաստանի պաշտպանը»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031