Լրահոս
Օրվա լրահոսը

Նշում ենք Մարդու իրավունքների օրը

Դեկտեմբեր 10,2013 17:46

Մարդու իրավունքների թեմայով լուսանկարների մրցույթ-ցուցահանդեսը, մարդու իրավունքների վերաբերյալ բանավեճը և թատերական ներկայացումը Մարդու իրավունքների օրվան նվիրված քարոզարշավի առանցքային միջոցառումներն էին, որոնք Հայաստանի երիտասարդությանն ու հանրությանը տվեցին մարդու իրավունքների մասին իրենց գիտելիքներն ընդլայնելու հնարավորություն:

Այս տարի աշխարհը նշում է Մարդու իրավունքների Վիեննայի հռչակագրի և գործողությունների ծրագրի քսանամյակը, որն ընդունվեց 1993թ., ինչպես նաև Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնի ստեղծման քսանամյակը, որն այս քսան տարիների ընթացքում հնարավորություն է ընձեռել անկախ և հեղինակավոր մի ձայնի՝ խոսել մարդու իրավունքների մասին ամբողջ աշխարհում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար` Բան Կի-մունը նշում է. «Եկեք ակտիվացնենք մեր ջանքերը, որպեսզի կյանքի կոչենք մեր վրա դրված հավաքական պատասխանատվությունը` խթանելու և պաշտպանելու բոլոր մարդկանց իրավունքներն ու արժանապատվությունը»:

«Բարձրացրու ձայնդ՝ պաշտպանելու քո իրավունքները». սա է այս տարվա հայաստանյան քարոզարշավի նշանաբանը: ՄԱԿ-ը, Եվրոպական միության հայաստանյան պատվիրակությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, Եվրախորհրդի երևանյան գրասենյակը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Արտաքին գործերի նախարարության հետ միասին լուսանկարների մրցույթի հաղթողներին հանձնեցին մրցանակներ: Մրցույթի նպատակն էր խրախուսել երիտասարդներին կիսվել մարդու իրավունքների, ներառականության ու հանրային կյանքին մասնակցության խթանման իրենց փորձառություններով: Յուրաքանչյուր տարիքային խմբի (15-18 և 19-25) երեք լավագույն լուսանկարների հեղինակները ստացան հատուկ մրցանակներ դեկտեմբերի 10-ին կայացած տոնական արարողության ժամանակ:

Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած ժյուրին յուրաքանչյուր տարիքային խմբի առաջին մրցանակները (Samsung Galaxy Tab 3 պլանշետներ) համապատասխանաբար շնորհեց Մուշեղ Հովսեփյանին և Անահիտ Հարությունյանին, երկրորդ մրցանակները (Acer պլանշետներ)՝ Վրեժ Նաջարյանին և Հասմիկ Տոնապետյանին, և երրորդ մրցանակները (Asus պլանշետներ)՝ Արշակ Խուդավերդյանին և Հայկ Բարսեղյանին: Մրցույթին ներկայացված բոլոր լուսանկարները` ցուցադրված Նկարիչների միությունում, արժանացան հասարակության լայն զանգվածի ուշադրությանը:

Պարգևատրման արարողությանը հետևեց միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ բանավեճը: Ավելի քան 60 երիտասարդներ հնարավորություն ունեցան ազատորեն քննարկել իրենց տեսակետները մարդու իրավունքների վերաբերյալ և այն հարցի շուրջ, թե ինչպես նրանք կարող են թվային դարաշրջանում ավելի ակտիվ դեր ունենալ իրենց իրավունքների պաշտպանության ու խթանման, ինչպես նաև իրենց հասակակիցների կրթման հարցում: Կազմակերպիչների կողմից բաժանվեցին մարդու իրավունքների վերաբերյալ հրատարակություններ:

Երեկոյան երիտասարդները հրավիրվեցին դիտելու «Ծիածանի գործով աննախադեպ դատավարություն» ինտերակտիվ թատերական ներկայացումը, որը բարձրացրեց Հայաստանում գենդերային հավասարության և մարդու իրավունքների հարցը: Սրանով ՄԱԿ-ն ու իր գործընկերները նշեցին «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի ավարտը, որը մեկնարկել էր ՄԱԿ-ի գրասենյակում նոյեմբերի 25-ին կայացած ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության, ԵԱՀԿ և Եվրախորհրդի երևանյան գրասենյակների համատեղ հայտարարությամբ և մամլո ասուլիսով:

Մարդու իրավունքների քարոզարշավը կշարունակվի Հայաստանի մարզերում բանավեճերի շարքով, որը կվարեն միջազգային կազմակերպությունները՝ խթանելով մարդու իրավունքների, խաղաղության և հանդուրժողականության համաշխարհային արժեքները:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031