Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրդեհից տուժածների համար հանգանակություն կկազմակերպվի

Դեկտեմբեր 10,2013 17:29

Վանաձորի համայնքային ակտիվ խումբը (ՀԱԽ) Լոռու մարզի Գուգարք համայնքում նոյեմբերի 24-ին տեղի ունեցած հրդեհի պատճառով անօթեւան մնացած 6 ընտանիքների խնդրին հիմնավոր լուծում տալու նպատակով որոշել է համաքաղաքային հանգանակություն կազմակերպել: 

Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել են խմբի անդամները:

Օրեր առաջ խնդրի կապակցությամբ ՀԱԽ-ը հանդիպում է ունեցել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ և ներկայացրել իր անելիքները, ինչպես նաև ձեռք բերել համաձայնություն՝ հրդեհից տուժած ընտանիքներին աջակցելու նպատակով համագործակցելու համար:

ՀԱԽ-ը նպատակ ունի բոլոր շահագրգիռ անձանց, կազմակերպություններին և կառույցներին հրավիրելու մասնակցել դեկտեմբերի 12-ին Վանաձորի պատկերասրահում իրականացվող համաքաղաքային հանգանակությանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031