Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս բազմացան շները». հարցնում է Լիլիթ Գալստյանը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 10,2013 17:28
shner

 

Aravot.am- ի հետ զրույցում ՀՅԴ Երեւանի նորընտիր մարմնի ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը մայրաքաղաքի զարգացման 2014թ. ծրագրի եւ բյուջեի մասին խոսելիս` առանձնացրեց նրանում առկա ոչ արդյունավետ ծախսերը, որոնք ակնհայտ սխալ են եւ փոփոխության կարիք ունեն, քանի որ արդեն կրկնվում են, միեւնույն ժամանակ վիճելի են ու հարցեր առաջացնող:

Լիլիթ Գալստյանի խոսքով`ամեն անգամ, երբ խնդիրներ են բարձրացվում, հիմնական պատճառաբանությունը բյուջեի սղությունն է լինում, բայց, երբ ուշադիր քննում ես բյուջեն, տեսնում ես, որ շատ ծախսեր կարելի է պարզապես մի կողմ դնել, կամ անարդյունավետ ծախս դիտարկել, քանի որ նրա արդյունավետության չափման միջոցները հստակ չեն եւ պարզապես որոշները նույնիսկ  ծիծաղելի են:

Օրինակ բերելով՝ Լիլիթ Գալստյանը նշեց. «Երեւանում 26 գեղարվեստի, կամ գեղագիտական դաստիարակության կրթություն իրականացնող հաստատություն կա, եւ նրանց մանկավարժների միջին աշխատավարձը 45 հազար դրամ է կազմում, որը Հայաստանի նվազագույն աշխատավարձն է, եւ այս նույն համատեքստում, նույն բյուջեով տեսնում ես, որ  այս էլ երկրորդ տարին 550 հազար ԱՄՆ դոլար հատկացվում է ինչ որ ընկերության շների ստերիլիզացման կամ ոչնչացման համար: Մի քիչ տարակուսելի է, որ անցյալ տարի 46 հազար թիվն էր նշվում ու այս տարի եւս: Մի կողմից հարց ունեմ, եթե անցյալ տարի 550 հազար ԱՄՆ դոլարի ստերիլիզացիայի աշխատանք ես կատարել, այդ շները բա որտե՞ղ բազմացան եւ ինչպե՞ս բազմացան: Մյուս կողմից էլ, որ համեմատում ես քո բնակչության հետ, ստացվում է, որ յուրաքանչյուր 20 կամ, 22 երեւանցու 1 թափառող շուն է բաժին ընկնում:

Տարակուսելի է, մի քիչ էլ տխուր, եւ եթե այս բծախնդրությամբ մոտենամ բյուջեին, շատ ծախսեր անարդյունավետ, կամ ոչ էական ծախսերի թվին կդասեմ, այնինչ` կարելի էր այդ միջոցները շատ ավելի արդյունավետ օգտագործել, հասցեական, մանավանդ, եթե հաշվի առնենք ինչպես հանրապետությունում, այնպես էլ Երեւանում աղքատության ցուցանիշը, կամ գործազրկությունը բացահայտ է»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Լուսանկարը` www.yuzhnoukrainsk.net -ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031