Հանրապետության ձկնաբուծության ոլորտում, ինչպես նախորդ 2 տարիներին, այս տարի ևս կարձանագրվի կտրուկ աճ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության կանխատեսումների համաձայն, 2013 թվականին հանրապետությունում կարտադրվի 11.0-11.5 հազար տոննա ապրանքային ձուկ, որը 30%-ով գերազանցում է 2012 թվականի ցուցանիշը: Ընթացիկ տարում ավելացել են նաև ձկան արտահանման ծավալները. 2012 թվականին հանրապետությունից արտահանվել է 1885 տոննա ձուկ, իսկ 2013 թվականի դեկտեմբերի 9-ի դրությամբ հանրապետությունից արդեն արտահանվել է շուրջ 2000 տոննա ձուկ:
Մամուլի հաղորդագրություն