Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքարում են, որպեսզի իրավապաշտպան մարզային 3 գրասենյակները գործեն (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 10,2013 16:55
PrevPhoto
NextPhoto

 «Մարզերում կան մարդիկ, ովքեր բավարար ֆինանսական միջոցներ չունեն, որպեսզի իրենց իրավունքների պաշտպանության հարցերով գյուղից քաղաք ժամանեն, իսկ այդ գրասենյակները նրանց տալիս էին այդ հնարավորությունը»,-ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության տնօրեն եւ իրավաբան Քրիստինե Գեւորգյանը:

Այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից այգում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ տեղի ունեցավ միջոցառում, որի նպատակն էր կոչ անել կառավարությանը չփակել Մարդու իրավունքների պաշտպանի մարզային գրասենյակները,

որոնցից երեքը նոյեմբերին դադարեցրել են իրենց աշխատանքները՝ ֆինանսական միջոցների սղության պատճառով:

Քրիստինե Գեւորգյանը տեղեկացրեց, որ իրենք ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում անցկացնում են ստորագրահավաք, որի վերջնական արդյունքները կներկայացնեն կառավարությանը՝ պահանջելով պետբյուջեից ֆինանսավորում:

«Պայքարենք հանուն մեր իրավունքների» կարգախոսը կրող միջոցառման կազմակերպիչներն անցորդներին բաժանում էին բուկլետներ և կոչ անում միանալ իրենց պայքարին:

«Շենգավիթ» վարչական շրջանի «Պատանեկության ստեղծագործական կենտրոնի» երեխաներն իրենց պարային ելույթներով ևս միասնականության կոչեր էին անում: Ամեն ելույթից հետո նրանք մոտենում էին անցորդներին և հրավիրում պարելու. «Երեխաները մեր ապագան են, նրանք են մեզ տանելու դեպի պայծառ Հայաստան: Սա յուրահատուկ ձև է մարդկանց ուշադրությունն իրենց իրավունքների պաշտպանության վիճակի վրա հրավիրելու համար»,-ասաց միջոցառման կազմակերպիչներից ՕՔՍՖԱՄ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստինե Հովհաննիսյանը:

Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի մարզային գրասենյակները հիմնվել են «Հայաստանի Հանրապետությունում 2012-2013 թվականների ընտրությունների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում: Այն ֆինանսավորվում էր Եվրամիությունը և իրականացվում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից, որոնց աջակցությունն ավարտվել է այս տարվա հոկտեմբերին:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նախորդ տարի հայտարարել էր, որ ինքը հրաժարվել է բոլոր միջազգային դրամաշնորհներից՝ ելնելով այն մտքից, որ գրասենյակները պետք է գործեն անկախ միջազգային կառույցներից: Նա նշել էր նաեւ, որ ֆինանսավորում ակնկալում է պետբյուջեից: Արդեն բյուջետային հայտ են ներկայացրել՝ հաջորդ տարվա համար 244 մլն դրամ ստանալու համար, սակայն բյուջեի նախագծում բավարարվել է միան 213 միլիոնը: ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հայտարարել էր, որ պակասող 31 միլիոնից 15-ը նախատեսված էր մարզային 3 գրասենյակների, իսկ 10 միլիոնը՝ արագ արձագանքման խմբի համար:

 

Նազենի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031