Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եզդի երիտասարդները Մանվել Բադեյանի համար զուգարանի թուղթ էին բերել

Դեկտեմբեր 10,2013 16:50

Եզդի համայնքի ներկայացուցիչ երիտասարդները քիչ առաջ խորհրդարանի մուտքի մոտ բողոքի ակցիա էին անցկացնում`ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի: Պատճառը պատգամավորի այսօրվա հայտարարություններն էին: Հիշեցնենք, որ վրդովվելով լրագրողների հարցից` ինչպես է վերաբերվում այն փաստին, որ  օրենք է խախտվում և հայկական հեռուստատեսությամբ ռուսերեն լեզվով խաղ է ցուցադրվում` «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»  խաղը, պատգամավորն ի թիվս լրագրողներին վիրավորող արտահայտությունների, նաեւ ասաց . «Արա, իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում»:

Եզդի երիտասարդները Մանվել Բադեյանի համար զուգարանի թուղթ էին բերել և թղթի վրա նկարած ավանակ:

Լրագրողների հետ զրույցում ցուցարարներն ասացին, որ այսօր եզդի երիտասարդների համաժողովն էր, որտեղ էլ իմացել են ՀՀԿ-ական պատգամավորի ասածների մասին ու միանգամից շտապել են խորհրդարան՝ նկարած էշն ու զուգարանի թուղթը Մանվել Բադեյանին հանձնելու համար:

«Ինքը մի ամբողջ ազգի որակում է տվել, որը հարիր չէ Ազգային ժողովի պատգամավորին: Մենք պարոն Բադեյանի համար բերել ենք ավանակ՝ մեր ձեռքով նկարած, ինչպես նաև զուգարանի թուղթ, որովհետև պարոն Բադեյանը չի խոսում, այլ գործողություն է անում, իսկ այլ գործողությունից հետո պետք է գալիս զուգարանի թուղթ: Պարոն Բադեյան, ձեր մարմնի այն հատվածը, որը նորմալ մարդկանց մոտ բերան է կոչվում, խորհուրդ ենք տալիս խոսելուց առաջ անպայման սրբել այս թղթով: 65 մետր է այս թուղթը, ինձ թվում է՝ մինչև տարեվերջ կհերիքի»,- ասացին երիտասարդները:

Բադեյանի հարցով նրանք կդիմեն նաեւ ԱԺ էթիկայի հանձնաժողով, չնայած մեծ հույսեր չեն կապում հանձնաժողովի հետ:

Ակցիայի մասնակիցներն ասացին, որ շատ զուգարանի թուղթ եւ նկարած ավանակ ունեն եւ չեն զլանա դրանցից նվիրել նաեւ այլ ՀՀԿ-ական պատգամավորների, ովքեր իրենց խորհրդարանում պահել չգիտեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գարիկ says:

    Եզդիները պատասխանել են ըստ արժանվույն:

  2. dyadyur says:

    Ցավն այն է,որ մինչև եզդի համայնքի ներկայացուցիչները չբարձրաձայնեցին, թե ,,ով`ով է,,մենք ձև էինք անում,որ ԱԺ-ում ունենք մարդկանց ցավերով մտահոգված` գոնե պառլամենտական լեզվով հաղորդակցվող ներկայացուցիչներ: Մենք նրանց բոլորին պահում ենք (հագցնում,կերակրում,գործուղումների ենք ուղարկում և այլ ծախսեր ենք անում),մի խոսքով ,,տանում ենք,, (терпим):Բայց մինչև երբ? և ինչքան կարելի է?:Եվ ինչ ենք ստանում դրա դիմաց? Բացարձակապես ՈՉԻՆՉ: Առիթը եղած դեպքում,հաճախ էլ առանց որևէ առիթի, մեր պատգամավորները ,,ինքնաբացահայտվում են,, սակայն ոչ մի հետևանք: Մեր շատ պատգամավորների թվում է,որ եթե մասնակցեցին այս կամ այն միջազգային հավաքի, (որպես գլխաքանակ), արդեն դարձան քաղաքական գործիչ,կամ եթե մասնակցեցին(թեկուզ և դիտորդի դերում ) որևէ ինտելեկտուալ խաղի,դրանով իրենց IQ-ն այնքան ավելացավ,որ ականջներից դուրս թափվեց: Ինչ խոսք,ցավալի է:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031