ՀԱԿ ակտիվիստները Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ներկայացուցչին հանձնեցին իրենց ուղերձը, որը ավելի վաղ Ազատության հրապարակում ընթերցել էր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը:
ՀԱԿ կուսակցության անդամ Վլադիմիր Կարապետյանը նամակը հանձնելիս ԵԽ ներկայացուցչին հատուկ շեշտել է, որ ուղերձը ընթերցվել եւ ընդունվել է ցուցարարների կողմից:
ՀԱԿ ակտիվիստները հասել են Սախարովի հրապարակ եւ շարժվում են դեպի Ազատության հրապարակ: Մինչ այդ, անցնելով կառավարության շենքի մոտով, նրանք ամոթանք տվեցին ՀՀ իշխանություններին, կառավարությանը եւ կանչեցին՝ «Դատվելու եք: Նրանք գոռում էին «ամոթ» եւ սուլում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ