Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը`բարձր IQ-ով պատգամավորների եւ ուրբաթ կեսգիշերին ներկայացվող նախագծերի մասին

Դեկտեմբեր 10,2013 15:31

Այսօր խորհրդարանի արտահերթ նիստի մեկնարկին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կրկին քննադատեց կառավարությանը`«անհետաձգելի նախագծեր քննարկելու» որակմամբ խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու համար: Տիկին Զոհրաբյանը հայտարարեց, որ նման նախագծերը մշակվում եւ խորհրդարանի հաստատմանն են ներկայացվում «ուրբաթ կեսգիշերին» եւ խորհրդարանական խմբակցությունները չեն հասցնում ծանոթանալ նախագծերի էությանն ու բովանդակությանը: Ի դեպ, այդ պատճառով, ԲՀԿ-ն չմասնակցեց մի շարք նախագծերի քվեարկության: 

Տիկին Զոհրաբյանի տեսակետը, սակայն, ՀՀ կառավարության ներկայացուցիչ` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը չի կիսում: Լրագրողների հետ զրուցում`հարցին`ինչո՞ւ եք ուրբաթ գիշերը նախագծերը բերում խորհրդարան, նախարարը հարցով պատասխանեց. «Իսկ դուք այդպիսի բան տեսե՞լ եք»: Դիտարկմանը, թե խորհրդարանական խմբակցությունները չեն կարողանում պատշաճ ուսումնասիրել նախագծերը, նախարարն ասաց. «Հապշտապ գրվող նախագծեր չկան, նախագծերը գրվում են իրենց ընթացակարգերով ըստ անհրաժեշտության եւ անցնում են բոլոր ընթացակարգերը: Կարող է լինել դեպքեր, երբ նախագիծը ներկայացվի ԱԺ քննարկմանը, եւ ԱԺ-ն չհասցնի հանձնաժողովներում քննարկել, դա բոլորովին այլ խնդիր է: Հապշտապ գրվող նախագծեր չկան»: ԲՀԿ-ի դժգոհությունների մասով էլ նախարարն ասաց. «Թող ուսումնասիրեն»:

ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն այդ իմաստով ընդդիմադիր խմբակցությունների քննադատությունը տեղին չի համարում. «Կարելի է ցանկացած նախագծի վերաբերյալ քննադատություններ հնչեցնել, բայց դա որքանով է իրականությանը համապատասխանում: Սա նմանվում է նրան, որ կարող են ցանկացած ձվի մեջ մազ փնտրել»:
Մինչդեռ, Նաիրա Զոհրաբյանը զարմացած է իշխող քաղաքական ուժի եւ կառավարության ներկայացուցիչների նման արդարացումներից: «Ինձ զարմացնում է, որ նման արտահայտություններ են անում պատգամավորներ, որոնց չի վիրավորում կառավարության դիրքորոշումը, որը բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցույց տալիս խորհրդարանի նկատմամբ եւ ուրբաթ կեսգիշերին, կամ երկուշաբթի առավոտյան նախագծերը ճանաչում է անհետաձգելի եւ բերում է խորհրդարան: Եթե իրանք այդքան լայն ու, այսպես ասած, ինտելեկտուալ են, IQ –ն բարձր է եւ իրենք Նապոլեոնի որոշ հատկանիշներ ունեն եւ կարող են, ասենք, ժամը 11-ին տալիս են նախագծերը եւ իրենք կարող են մեկ ժամվա ընթացքոմ ծանոթանալ այդ նախագծերին եւ խմբակցություններում կազմակերպել քննարկումներ եւ ապա դրա վերաբերյալ դիրքորոշումներ հայտնել, ապա ես կառաջարկեմ այդ բոլորին ներկայացնել Գինեսի գրքում որպես նորօրյա Նապոլեոններ: Չի կարելի այդքան քծնել սեփական կառավարությանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց տիկին Զոհրաբյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031