Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պաշտոնական Երեւանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր ճանապարհային քարտեզ է առաջարկել թուրքերին

Դեկտեմբեր 10,2013 15:18

ՀՀ արտգործնախարարության մեր աղբյուրը պնդում է, որ Հայաստանը մշակել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր ճանապարհային քարտեզ, որը փակ խողովակներով 10 օր առաջ փոխանցվել է անձամբ Ահմեդ Դավութօղլուին: Ակնհայտ է, որ «Զրո խնդիր՝ հարեւանների հետ» կարգախոսով սկսած եւ ներկա դրությամբ «լուրջ խնդիրներ՝ բոլոր հարեւանների հետ» իրողության հասած Էրդողանի կառավարությունը միջազգային հարթակներում դիմագիծը փրկելու մեծ խնդիր ունի եւ, ըստ էության, դեմ չի եղել Հայաստանի կողմից առաջադրված ճանապարհային քարտեզը գաղտնիության պայմաններում լրջորեն քննության առնելու: Նույն աղբյուրը պնդում է, որ ճանապարհային քարտեզը երեք կոնկրետ հանգրվանի մասին է:

ԱԳՆ մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ Հայաստանը գաղտնի խողովակներով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին է փոխանցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ՝ երեք կոնկրետ կետերով.

1. Թուրքիան հրապարակավ ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը, իր պատասխանատվությունը եւ ապաշխարում աշխարհասփյուռ հայության առջեւ:

2. Անհապաղ բացում է Հայաստան-Թուրքիա սահմանը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատում Հայաստանի հետ:

3. Դրանից հետո ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցում Թուրքիան կարողանում է հանդես գալ խաղաղարար ջանքերով եւ իրավունք է ստանում հասարակական ծրագրեր իրականացնել պատերազմի հռետորության վերահսկման, սահմանային միջադեպերի կանխման, դիպուկահարների հետքաշման եւ հասարակություններին խաղաղության պատրաստման ոլորտներում:

Ենթադրվում է, որ Դավութօղլուի երեւանյան այցի շրջանակներում նա հնարավորություն կունենա Էդվարդ Նալբանդյանին տեղեկացնել պաշտոնական Անկարայի դիրքորոշումը Հայաստանի կողմից առաջ քաշված ճանապարհային քարտեզի վերաբերյալ:

Սեփ.լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031