Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն ոչ արդյունավետ է համարում Երեւանի զարգացման 2014թ. ծրագրում եւ բյուջեով նախատեսված ծախսերը

Դեկտեմբեր 10,2013 15:12

Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնում ՀՅԴ Երեւանի նորընտիր մարմնի ներկայացուցիչներ Լիլիթ Գալստյանը, Արթուր Ղազարյանը եւ Բագրատ Եսայանը ներկայացրեցին կառույցի մոտեցումներն ու առաջարկությունները, մայրաքաղաքի զարգացման 2014թ. ծրագրի եւ բյուջեի վերաբերյալ, եւ առաջիկա գործունեության մի շարք առաջնահերթություններ։

Լիլիթ Գալստյանի փոխանցմամբ`փաստաթուղթը ներկայացվել է հանրային քննարկման: Երկու կարեւոր փաստաթղթեր, որոնք կանխորոշելու են մայրաքաղաքի եւ Հայաստանի զարգացման հեռանկարը , պայմանավորված են այն հանգամանքով, որ այսօր Երեւանում է կենտրոնացել ոչ միայն հանրապետության ազգաբնակչության գրեթե կեսը, այլեւ որոշ դեպքերում արտադրական, գիտական ու հոգեւոր մշակույթների ռեսուրսների մինչեւ 70%- ը:
Լիլիթ Գալստյանը գտնում է`Երեւանում բնապահպանական իմաստով խայտառակ վիճակ է. «Կանաչապատման ընկալումը արդյունավետ չենք դիտում, դա գնահատելի է, բայց, երբ ոչնչացվում են ծառային մակերեսները եւ փոխարենը մեկամսյա ծաղկապատում լինում, դա գնահատում ենք ոչ արդյունավետ»:

Տրանսպորտային խնդրին անդրադառնալիս`Լիլիթ Գալստյանը հայտնեց, որ ոչ ծրագիրը, ոչ էլ բյուջեն կարելի է ասել, որ սպառիչ պատասխան չեն տալիս այս հարցին: Ըստ նրա`Երեւանի քաղաքապետարանը փորձում է լուծումներ գտնել, գծապատում է անում կարմիր գծերով, բայց ուղեկցվելով բիզնես շահերով` ոչ քաղաքի բյուջեով է շահեկան, ոչ էլ շահառուների:
ՀՅԴ Երեւանի նորընտիր մարմնի ներկայացուցիչների փոխանցմամբ`Երեւան քաղաքի զարգացման ծրագրից դուրս են մնացել երիտասարդությանը վերաբերող խնդիրները:
Բագրատ Եսայանի խոսքով`հաջորդ տարի ծրագրվում է մի քանի շենքերի ամրացում, մինչդեռ` Երեւան քաղաքում չորս հարյուրից ավել ոչ սեյսմակայուն շենք կա, իսկ եթե այս տեմպերով շարժվել, ապա կպահանջվի մոտ հարյուր տարի, որպեսզի այդ շենքերն ամրացվեն:
Բագրատ Եսայանը նաեւ հավելեց, որ նշվում էր, թե Երեւանում իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ, մոտ մեկ մլն-ի, բայց այդ ասֆալտապատումն իրականացվել է հիմնականում կենտրոնական փողոցներում, իսկ ծայրամասերում` խայտառակ վիճակ է:

«Կանաչապատում ասելով, քաղաքապետարանը հասկանում է թփերի ներմուծում եւ այլն, սակայն փոխարենը, օրինակ՝ Դալմայի այգիները բաժանվել են կառուցապատում իրականացնելու համար»,- ավելացրեց Բագրատ Եսայանը, ըստ որի`ծրագրային զարգացման բացակայության առումով, հաշմանդամ մարդկանց նկատմամբ վերաբերմունքը եւս վատ է:
Արթուր Ղազարյանն էլ անդրադառնալով երիտասարդության խնդիրներին՝ նշեց, որ այսօր նրանք իրենց ապագան Երեւանում չեն տեսնում, կա բնակարանաշինության խնդիր, եւ իրենք համոզված են, որ իշխանությունները կարող են այս հարցը լուծել, կարիքավոր, բազմազավակ եւ երիտասարդ ընտանիքներին մինչեւ տասը տոկոսի շեմ բարձրացնել. «Քաղաքային իշխանությունները շարունակում են աչք փակել երիտասարդների զբաղվածության խնդրի հետ կապված»:

Լիլիթ Գալստյանն էլ եզրափակեց` որ իրենք առաջարկում են խնդիրները լուծելու բանաձեւեր՝ առանցքում ունենալով Երեւանի եւ երեւանցու շահը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031