Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Զուրաբյան. «Հայաստանում այսօր մայդան չկա, որ հենց հիմա դրոշը վերցնենք ու նետվենք բարիկադներ» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 10,2013 14:49

«Այդ հայտարարությունը տեղին չէ, այդ ճանապարհով պետք չէ գնալ»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությունը, թե «Դավութօղլուն սադրիչ հայտարարությունների փոխարեն թող այցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր», այսպես պատասխանեց ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը: 

Անդրադառնալով Դավութօղլուի՝ Հայաստան այցին, պարոն Զուրաբյանն ասաց. «Այցը որևէ կապ չունի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ: Արտառոց որևէ բան չկա»:

Պարոն Զուրաբյանը հիշեցրեց, որ Թուրքիան ու Ադրբեջանը բարեկամական հարաբերություններ ունեն և հայ թուրքական հարաբերությունները նրանք մշտապես պայմանավորել են Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտի լուծման ձևով, թուրքական սահմանի բացումն էլ շաղկապվեց դրա հետ ու դա տեղի չունեցավ:

Մեր պետական այրերի հետագա գործունեության մասին պարոն Զուրաբյանն այսպիսի կարծիք հայտնեց. «Մեր պետական այրերը համապատասխանաբար եռանախագահների առաջարկների վրա պիտի հիմնվեն ու շարունակեն իրենց կյանքն ու գործունեությունը:

Մենք հինգերորդ «բ» և հինգերորդ «ա» դասարանները չենք, որ իրար հետ մշտապես խոսենք այդ լեզվով: Հայաստանը նույնպես պետք է ընթանա աշխարհի ընթացող ճանապարհով: Այսօր, վաղը, մյուս օրը ինչ-որ մի տեղ պիտի գանք նրան, որ մեր հարևանների հետ հաշտ ու համերաշխ ապրենք»: Պարոն Զուրաբյանը ողջունեց Նիկոլ Փաշինյանի նոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությունը և հնարավոր համարեց հետագա համագործակցությունը: ՀՀՇ-ի մասին պարոն Զուրաբյանն ասաց, որ տասնհինգ-քսան օր հետո արդեն կունենան գրանցված կուսակցության կարգավիճակ: Իսկ հետագա գործունեության մասին ասաց. «Չեմ գտնում, որ հենց հիմա դրոշը պիտի վերցնենեք ու նետվենք բարիկադներ: Ցավոք, Հայաստանում այսօր մայդան չկա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031