Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիացի պատգամավորները խոստանում են մինչև 2015 թվականը քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը

Դեկտեմբեր 10,2013 14:19

Դեկտեմբերի 7-ին Գյումրի այցելած Ֆրանսիայի պառլամենտի պատգամավոր, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրենսդրական նախաձեռնության հեղինակ Վալերի Բուայեն մանրամասնելով այս թեման՝ ասաց. «Ֆրանսիան, որը օրենքով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, պետք է հաջորդ քայլը կատարի, և ինչպես հրեաների պարագայում, կարողանա օրենքով դատապարտել ցեղասպանության փաստը ժխտողներին: Սա կարևոր իրավաբանական փաստաթուղթ է, որը պետք է լինի, և որը հնարավորություն կտա խուսափել այլ ցեղասպանություններից, որովհետև Հայոց ցեղասպանությունը, որը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, նախաօրինակ ծառայեց հրեաների ցեղասպանության»:

Իսկ թե պատգամավորուհին ե ՞րբ կպատրաստվի Ֆրանսիայի խորհրդարանի քննարկմանը կրկին ներկայացնել Հայոց ցեղասպանությունը ժխտողներին դատապարտող օրինագիծը, Վալերի Բուայեն ասաց. «Ես արդեն 3 տարբեր օրինագծեր եմ ներկայացրել, հիմա փաստորեն գնդակը հանրապետության նախագահի և կառավարության դաշտում է, որը իր ընտրարշավի ժամանակ խոստում է տվել, որ անպայման այդ օրենքը պետք է ընդունվի: Չի կարելի կարծել, թե Ֆրանսիայի Ազգային ժողովում և սենատում քվեարկված փաստաթուղթը թեթևամիտ ուսումնասիրության էր ենթարկվել իրավաբանների կողմից, լուրջ տեքստ էր դա: Այդ տեքստը, որը նույնպես մերժվեց ֆրանսիացի սահմանադրական իրավունքի մասնագետների կողմից, բազում անգամներ ուսումնասիրվել էր, և ես ինքս եմ նրանց` մասնագետներին, հարցրել: Նախագահ Սարկոզին ևս, երբ հանձն էր առել այն օրակարգ մտցնել, նույնպես խորհրդակցել էր իրավաբանների հետ: Եվ երբ 2012 թվականի հունիսին ես վերընտրվեցի պատգամավոր, 3 տարբեր փաստաթղթեր եմ այդ ուղղությամբ ներկայացրել, որոնք տարբեր մոտեցումներ էին դրսևորում, այնպես որ, հիմա ոչ մեկը չի կարող ասել, թե ինչպիսի որոշում կկայացնի Սահմանադրական խորհուրդը, որը լիովին անկախ մարմին է:

Այնպես որ, այսօր պետք է քաղաքական կամք լինի, որը նախկինում արտահայտվել է, ևս մեկ անգամ պետք է դրսևորվի այդ քաղաքական կամքը, և որ մենք կոնսենսուսը գտնենք խորհրդարանում և սենատում, և պետք է աղոթել, որ Սահմանադրական խորհուրդը ևս մեկ անգամ իր արգելքը չդնի տեքստի վրա, որովհետև ամեն ինչ մեկնաբանության խնդիր է», -ասաց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրենսդրական նախաձեռնության հեղինակը:

Ֆրանսիայի պառլամենտի անդամ, ԵԽԽՎ փոխնախագահ Ռենե Ռուքեն էլ հավելեց, որ չի կարծում մինչև 2015 թվականը իրենց չհաջողվի լուծել այս հարցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Հարգելի ԱՌԱՎՈՏ….ոչ թե Ցեղասպանությունն են քրեականացնում, այլ դրա ժխտումը…..

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031