Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շրջեց Ազգային առողջապահական ինստիտուտում կազմակերպված դեղագործական ցուցահանդեսում, հետաքրքրվեց, թե ինչ դեղեր ենք արտադրում, ներկրում:
Նշենք, որ դեղագործությունը կառավարության կողմից գերակա ուղղություն է հայտարարված: Դեղի բիզնեսով զբաղվող տնտեսվարողները, վարչապետի հարցերին ի պատասխան, առանձնապես խնդիրներ չբարձրացրին, միայն ներկայացրին ինչ գործ են անում:
Վարչապետը ազգային ինստիտուտ էր եկել մասնակցելու «Ազգային դեղեր-միջազգային որակ» խորագրով «Մարդու առողջություն» 10-րդ ազգային գիտաբժշկական կոնգրեսին: Միջոցառմանը ներկա առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նշեց, որ մեծ ձեռքբերում ունենք դեղագործական ոլորտում եւ որ բարեփոխումները սկսվեցին 2012-ին ՀՀ նախագահի` ոլորտի հետ կապված արած խիստ քննադատություններից հետո:
Ըստ նախարարի, այս տարի առաջին անգամ շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց համար ինսուլին դեղամիջոցը ձեռք է բերվել ուղիղ արտադրողից, ինչի արդյունքում պետբյուջեն վեց հարյուր միլիոն դրամ խնայել է:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ