Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Բադեյանը`լրագրողներին. «Արա հո դուք գիժ չեք, արա»

Դեկտեմբեր 10,2013 14:03

Այսօր խորհրդարանում 7or.am-ի լրագրողը ԱԺ ՀԿԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանից հետաքրքրվեց`ինչպես է վերաբերվում այն փաստին, որ  օրենք է խախտվում և հայկական հեռուստատեսությամբ ռուսերեն լեզվով խաղ է ցուցադրվում: Խոսքը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»  խաղի մասին է:

Լրագրողի հարցից ՀՀԿ-ական պատգամավորը միանգամից բորբոքվեց: «Արա, իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում»,- լրագրողներին դիմեց Բադեյանը ու շարունակեց. «Հաշվեք լեզվի դասընթաց ա, խաղ չի, օտար լեզվով դասընթացներ չեն ցուցադրո՞ւմ հեռուստատեսությունները»:

Բադեյանը համոզված է, որ եթե այդ խաղը պորտուգալերեն ցուցադրվեր, լրագրողները «բունտ չէին անի»:

Նա նաեւ լրագրողներին խորհուրդ տվեց`համեմելով այն ժարգոնային արտահայտություններով. «Հիշեք, ինչքան լեզու իմանաս, էնքան մարդ ես…Հմի էդ խաղի աշխատանքային լեզուն ռուսերենն ա, արա հո դուք գիժ չեք, արա: Կարո՞ղ ա մտածում եք՝ էդ խաղը խաղացող երեխեքը հայերեն չգիտեն»: Երբ լրագրողները հորդորեցին իրենց «արա»-ով չդիմել, Մանվել Բադեյանն ասաց. «Արա»-ն բացականչություն ա, ձեզի չեմ ասում»:

Լրագրողի հարցից վրդովված, ինտելեկտի կողմնակից  ՀՀԿ-ական պատգամավորը մոտ 10 րոպե խորհրդարանի միջանցքում լրագրողներին գոռգոռալով դասեր էր տալիս, հորդորում «անմակարդակ» չլինել, սենսացիաներ չսարքել, ինտելեկտուալ լինել:

Ապա պատգամավորը հասավ իր ենթադրությունների կուլմինացիային`հայտարարելով, որ նման հարցերը լրագրողները պատվերով են տալիս՝ իրենք էլ չգիտակցելով, թե ո՞ւմ պատվերն են կատարում: «Արա, կրակն ենք ընկել, էլի, ձեր ձեռը»,- եզրափակեց պատգամավորը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Առաջարկում եմ ԱՐԱ-ով խոսել բոլոր հանրապետականների հետ,, սկսած Սերժ Սարգսյանից, նաեւ կանանց հետ….

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031