Aravot.am-ը ՀՀ նկարիչների միության գործող նախագահ Կարեն Աղամյանին խնդրեց մեկնաբանել քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանի՝ «Հայելի» ակումբում արած այն արտահայտությունը , թե ինքը դեմ չէ Կարեն Աղամյանին, դեմ է նույն մարդու՝ 15-20 տարի պաշտոնավարելուն:
«Ամեն մարդ իր կարծիքն ունի, ես ոնց մեկնաբանեմ, թող ինքը մեկնաբանի»,-ասաց պարոն Աղամյանը:
Մեր հաջորդ հարցին՝ արդյոք իր կարծիքով Նկարիչների միության համագումարն է՞լ աղմկոտ կլինի, ինչպես գրողների ու կոմպոզիտորների միությունների համագումարները, Կարեն Աղամյանը պատասխանեց. «Ես ձեզ պետք է հիասթափեցնեմ, որովհետեւ լրագրողներդ սիրում եք, չէ,՞ աղմկոտ համագումարներ, բայց այդպես չի լինի» :
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ