Դեկտեմբերի 9-ին Տավուշի մարզպետարանի շենքում հանդիպեցինք մարզպետի խորհրդական, իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանին: Նա մեզ հայտնեց, որ մի շաբաթ առաջ լույս է տեսել իր հեղինակած 157-րդ գիրքը, որ կոչվում է «Էլնարա»: 173 էջանոց գիրքը նվիրված է ադրբեջանցի երգչուհի Էլնարա Աբդուլաեւային:
Լ. Չիբուխչյանն ասաց, որ ադրբեջանցի երգչուհին տաղանդավոր է, հրաշալի ձայն ունի: Մարզպետի խորհրդականը տեղեկացրեց, որ այդ գիրքը ներկայումս Ռուսաստանում թարգմանվում է ռուսերեն եւ ադրբեջաներեն:
Լ. Չիբուխչյանը Ֆեյսբուքով նամակ է ուղղել Է. Աբդուլաեւային, ուր նշել է ՝ ինքն այդ գրքով ադրբեջանցիներին Տավուշի սահմանագոտուց խաղաղության ուղերձ է հղում, ի հակադրություն խաղաղ քնած հայորդուն ադրբեջանցու կողմից կացնահարելու:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
լավա էլի թուրքերն իրենց գրողին լինչի դատաստանի են ենթարկում հայերի մասին ճիշ տ գրելու համար իսկ մեր պաշտոնյան թուրք բաջիների գովքն է անում եթե էսպես գնա մարզպետի հանճարեղ խորհրդատուն մի ձոն էլ Ռամիլ Սաֆարովին կնվիրի աննամւս ենք դառնում պարոնայք
Շատ ճիշտ/դիվանագիտական քայլ: